Անցնել բովանդակությանը

Սերգեյ Մելնիկով

ՄԱՐՏԻ 25, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Սերգեյ Մելնիկովը փառաբանում է Եհովային «սովորականին գերազանցող ուժի» համար

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Սերգեյ Մելնիկովը փառաբանում է Եհովային «սովորականին գերազանցող ուժի» համար

2022 թ. մայիսի 12-ին Պրիմորիեի երկրամասի մարզային դատարանը մերժեց եղբայր Մելնիկովի բողոքը։ Եղբայրը դեռևս չի կալանավորվի։

 

2022 թ. փետրվարի 3-ին Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Սերգեյ Մելնիկովին և դատապարտեց երեք տարվա պայմանական ազատազրկման։ Եղբայր Մելնիկովը չի կալանավորվի։

Տվյալներ

Սերգեյ Մելնիկով

  • Ծնվել է 1973 թ. (Տերնեյ, Պրիմորիեի երկրամաս)

  • Կենսագրություն։ Աշխատել է որպես ատաղձագործ, հրշեջ, ձկնորս և դռնապան։ Փոքր տարիքում սիրել է խաղալ հոկեյ և վոլեյբոլ։ Եհովայի վկաների հետ սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել 2000-ականների սկզբին։ 2003 թ.-ին տեղափոխվել է Ուսուրիյսկ և նույն տարում մկրտվել է։

Դատական գործի պատմություն

2019 թ. հունիսին քրեական գործ հարուցվեց եղբայր Սերգեյ Մելնիկովի դեմ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալեցին Սերգեյին, երբ նա Աստվածաշնչի մասին զրուցում էր հետաքրքրություն ցույց տված մի մարդու հետ։ Նրանք նաև խուզարկեցին Սերգեյի տունը և առգրավեցին նրա համակարգիչն ու հեռախոսը։

Նա 4 ամիս անցկացրեց նախնական և 144 օր էլ՝ տնային կալանքի տակ։ Երբեմն Սերգեյը զգում էր, որ իր ուժերը սպառվում են։ Այդ պահերին նա մտաբերում էր 1 Կորնթացիներ 10։13 համարը և զորանում։ Նա ասում է. «Ես հասկանում էի, որ եթե Եհովան թույլ է տվել այս փորձությունը, նշանակում է՝ ես կկարողանամ դիմանալ։ Եհովան տալիս էր ինձ «սովորականին գերազանցող ուժը»» (2 Կորնթացիներ 4։7

2020 թ. փետրվարի 25-ին Սերգեյը ազատ արձակվեց տնային կալանքից, սակայն նրանից ստորագրություն են վերցրել քաղաքից չբացակայելու մասին։

Վստահ ենք, որ Եհովան Սերգեյի և Ռուսաստանում բնակվող մյուս հավատակիցների համար կշարունակի «օգնություն ու.... վահան» լինել (Սաղմոս 115։11