Անցնել բովանդակությանը

Վասիլի Մելեշկո

ՕԳՈՍՏՈՍԻ 17, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վասիլի Մելեշկոն Կրասնոդարի երկրամասում չորրորդ Եհովայի վկան է, ում հապճեպ մեղավոր են ճանաչել

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վասիլի Մելեշկոն Կրասնոդարի երկրամասում չորրորդ Եհովայի վկան է, ում հապճեպ մեղավոր են ճանաչել

2022 թ. հունիսի 14-ին Ընդհանուր իրավասության 4-րդ վճռաբեկ դատարանը մերժեց Վասիլի Մելեշկոյի երեկրորդ բողոքը։ Նա կմնա ազատազրկված։

Ժամանակագրություն

  1. 2021 թ. հոկտեմբերի 7-ին Կրասնոդարի երկրամասի դատարանը մերժեց եղբայր Մելեշկոյի բողոքը։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը կմնա անփոփոխ։

  2. Օգոստոսի 11, 2021

    Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Վասիլի Մելեշկոյին և երկու օրվա դատական նիստերից հետո դատապարտեց երեք տարվա ազատազրկման։ Նրան անմիջապես կալանավորեցին նիստերի դահլիճից։ Եղբայր Մելեշկոն չորրորդ Եհովայի վկան է, ում այս դատարանը հապճեպ մեղավոր ճանաչեց։ a

  3. Օգոստոսի 10, 2021

    Վասիլիի դեմ քրեական գործ հարուցվեց։ Դատարանում նա քաջաբար ներկայացավ որպես Եհովայի վկա։

  4. Հունիսի 24, 2021

    Վասիլիի և եղբայր Ալեքսանդր Իվշինի զրույցները նույնպես կցվել են այս քրեական գործին։ Դատախազը նրանց քննարկումները որակել է որպես «Եհովա Աստծու պաշտամունքին» առնչվող կրոնական զրույցներ։

  5. Ապրիլի 12, 2021

    Վասիլին մեղադրվեց «կրոնական գրականության հիման վրա ելույթներ ներկայացնելու, լսելու», ինչպես նաև «խմբակային քննարկումների մասնակցելու» մեջ։

  6. Ապրիլի 7, 2021

    Առավոտյան 6։30-ին ոստիկանության երեք զինված աշխատակից, չորս քննիչ և երկու գործակալ խուզարկեցին Վասիլի և Զոյա Մելեշկոների բնակարանը։ Վասիլիին տարան հարցաքննության։ Քննիչները նրան լուսանկարեցին նրա տան և այն շենքի դիմաց, որտեղ մեր եղբայրները հավաքվում էին երկրպագության նպատակով։ Վասիլիի գործում նրանք այդ լուսանկարներն օգտագործել են որպես իրեղեն ապացույց՝ «հանցանքի վայրը» մատնանշելու համար։ Վասիլիից չհեռանալու մասին ստորագրություն են վերցրել։

Տվյալներ

Ճիշտ է, թեև այս հապճեպ որոշումը և շարունակական հալածանքը «վատ լուրեր» են մեր քույրերի ու եղբայրների համար, սակայն Վասիլին և նրա ընտանիքը հաստատուն և անսասան են, քանի որ «վստահությամբ են լցված Եհովայի հանդեպ» (Սաղմոս 112։7, 8

a 2021 թ. մարտի 30-ին եղբայր Օլեգ Դանիլովը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, 2021 թ. փետրվարի 10-ին եղբայր Ալեքսանդր Իվշինը՝ յոթուկես տարվա ազատազրկման, իսկ 2021 թ. ապրիլի 6-ին Ալեքսանդր Շերբինան՝ երեք տարվա ազատազրկման։