Անցնել բովանդակությանը

Վիտալի Իլնիխ

ՄԱՅԻՍԻ 10, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վիտալի Իլնիխին քաջալերում են մյուսների օրինակները

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վիտալի Իլնիխին քաջալերում են մյուսների օրինակները

2022 թ. հուլիսի 28-ին Պրիմորիեի երկրամասի շրջանային դատարանը մերժեց Վիտալի Իլնիխի բողոքը։ Եղբայրը չի կալանավորվի։

2022 թ. ապրիլի 15-ին Պրիմորիեի երկրամասի Ուսուրիսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Վիտալի Իլնիխին և դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Վիտալի Իլնիխ

  • Ծնվել է 1974 թ. (Ուսուրիսկ, Պրիմորիեի երկրամաս)

  • Կենսագրություն։ Ոստիկանական ակադեմիան ավարտելուց հետո աշխատել է ներքին գործերի նախարարությունում։ Միշտ մտածել է, թե ինչու են մարդիկ մահանում, և թե ինչ է տեղի ունենում մահից հետո։ 1990-ականների կեսերին սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Մկրտվել է 1999 թ.-ին։ Ներկայումս զբաղվում է փողոցների մաքրությամբ։ Իրինայի հետ ամուսնացել է 2006 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2019 թ.-ին Սպասկ-Դալնի քաղաքի Եհովայի վկաների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև Վիտալի Իլնիխի տունը։ 2019 թ. սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի իշխանությունները Վիտալիի նկատմամբ հետաքննություն սկսեցին։ 2019 թ. հոկտեմբերի 23-ին նրա տունը կրկին խուզարկեցին, որից հետո Վիտալիին երկու օր պահեցին կալանքի տակ։ Կալանավայրում Վիտալին աղոթեց Եհովային։ Նա պատմում է. «Աղոթքից հետո անորոշության զգացումը փոխարինվեց հանգստության և խաղաղության զգացումներով»։

Ազատ արձակվելուց հետո նրա վրա դրվեցին տեղաշարժի սահմանափակումներ։ Նրա մոր՝ Օլգա Օպալևայի դեմ հարուցված է մեկ այլ քրեական գործ։

Վիտալին շատ բան է սովորել իր հետ տեղի ունեցածից։ Նա ասում է. «Առաջ գիտեի, որ Եհովան թույլ չի տա՝ մեր կարողությունից վեր փորձվենք, իսկ հիմա սեփական փորձով համոզվեցի դրանում։ Որքան շատանում են կյանքի դժվարությունները, այնքան ավելի ենք մտերմանում Եհովայի հետ։ Եհովան մեր Բրուտն է։ Եվ եթե նա թույլ է տալիս, որ իմ կյանքում կրականման փորձություներ լինեն, ուրեմն նա կօգնի՝ հաղթահարեմ դրանք։ Երբ զգում եմ, որ այլևս ի վճակի չեմ կրելու այդ բեռը, աղերսում եմ Եհովային, որ ինձ «սովորականին գերազանցող ուժը» տա» (2 Կորնթացիներ 4։7

Վիտալին բնույթով ամաչկոտ է, սակայն նրան շատ է զորացնում 1 Պետրոս 5։9-ում արձանագրված խոսքերի շուրջ խորհրդածելը։ Նրան նաև շատ են քաջալերում Ռուսաստանում հալածանքները քաջաբար դիմագրավող եղբայրների և քույրերի օրինակները։ Վիտալին վճռականությամբ նշում է. «Ինչ որոշում էլ, որ դատարանը կայացնի.... այս վերջին օրերում իշխանությունների առաջ վկայություն տալը մեծ պատիվ եմ համարում»։

Վիտալիի պես մենք էլ ենք քաջալերվում՝ տեսնելով Եհովայի ծառաներից շատերի դրսևորած հավատն ու քաջությունը։ Մենք շարունակում ենք շնորհակալություն հայտնել Եհովային, որ «ապահովում է [մեզ] ամեն բարի բանով, որպեսզի կատարենք նրա կամքը» (Եբրայեցիներ 13։20, 21