Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Վլադիմիր Չեսնոկով, Վլադիմիր Դուտկին և Վալերի Յակովլև

ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վլադիմիր Չեսնոկովը, Վլադիմիր Դուտկինը և Վալերի Յակովլևը Աստծուն հավատալու համար կանգնել են դատարանի առաջ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Վլադիմիր Չեսնոկովը, Վլադիմիր Դուտկինը և Վալերի Յակովլևը Աստծուն հավատալու համար կանգնել են դատարանի առաջ

2022 թ. ապրիլի 13-ին Չուվաշիայի Հանրապետության Գերագույն դատարանը մերժեց Վլադիմիր Չեսնոկովի, Վլադիմիր Դուտկինի և Վալերի Յակովլևի բողոքը։ Նրանց նկատմամբ նշանակված տուգանքը այժմ կմտնի ուժի մեջ։

2022 թ. փետրվարի 10-ին Չեբոքսարի Կալինինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Վլադիմիր Չեսնոկովին, Վլադիմիր Դուտկինին և Վալերի Յակովլևին։ Եղբայր Դուտկինի նկատմամբ նշանակվեց տուգանք 500 000 ռուբլու (6 715 դոլար) չափով, իսկ եղբայրներ Չեսնոկովի և Յակովլևի նկատմամբ՝ 400 000 ռուբլու (5 372 դոլար) չափով։ Եղբայրները չեն կալանավորվի։

Ժամանակագրություն

  1. Հունիսի 7, 2021

    Վլադիմիր Չեսնոկովը և Վալերի Յակովլևը ընդգրկվեցին քրեական գործում։

  2. Դեկետեմբերի 30, 2020

    Վլադիմիր Դուտկինի դեմ մեղադրանք առաջադրվեց։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  3. Նոյեմբերի 25, 2020

    Վլադիմիր Դուտկինի տան խուզարկությունից հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց։ Նրան տարան հարցաքննության։

Տվյալներ

Աստծու Խոսքը կարդալն ու դրա մասին խորհրդածելը օգնում են մեր հավատակիցներին դիմանալ ամենօրյա դժվարություններին և աղետի օրը թաքնվել Եհովայի ծածկի տակ (Սաղմոս 27։5