Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Անդրեյ Մարտինովը, նրա կինը՝ Նինան, Զոյա Պավլովան, Միխայիլ Երմակովը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է | Նրանք համոզված են, որ Եհովան կաջակցի

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է | Նրանք համոզված են, որ Եհովան կաջակցի

2023 թ. փետրվարի 13-ին Չուվաշիայի Հանրապետության Գերագույն դատարանը կրճատեց քույրեր Նինա Մարտինովայի ու Զոյա Պավլովայի նկատմամբ նշանակված տուգանքի չափը՝ 350 000 ռուբլուց (4 780 դոլար) դարձնելով 80 000 ռուբլի (1 092 դոլար)։ Իսկ եղբայրներ Անդրեյ Մարտինովի և Միխայիլ Երմակովի նկատմամբ նշանակված պատիժը մնում է անփոփոխ։

2022 թ. դեկտեմբերի 22-ին Չուվաշիայի Հանրապետության Ալատիր քաղաքի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Անդրեյին, Նինային, Զոյային և Միխայիլին։ Նինայի և Զոյայի նկատմամբ նշանակվեց տուգանք 350 000 ռուբլու (4 780 դոլար) չափով։ Անդրեյն ու Միխայիլը դատապարտվեցին վեց տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն կալանավորվի։

Տվյալներ

Մեր այն հավատարիմ եղբայրների ու քույրերի պես, որոնք անսասան են հալածանքի ներքո, մենք էլ փորձությունների բախվելիս «առյուծի պես քաջ» ենք մնում՝ համոզված Եհովայի սիրո ու աջակցության մեջ (Առակներ 28։1

Ժամանակագրություն

  1. Հունիսի 23, 2021

    Ալատիրում մի քանի տուն խուզարկվեց։

  2. Հոկտեմբերի 28, 2021

    Անդրեյի դեմ հետաքննություն սկսվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու կասկածանքով։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  3. Ապրիլի 25, 2022

    Անդրեյի դեմ մեղադրանք առաջադրվեց։ Նինան ընդգրկվեց քրեական գործում՝ ծայրահեղական կազմակերպության գործունեության մասնակցելու մեղադրանքով։

  4. Ապրիլի 26, 2022

    Զոյայի դեմ մեղադրանք առաջադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեության մասնակցելու մեջ։ Նա որպես մեղադրյալ ընդգրկվեց գործում։

  5. Ապրիլի 28, 2022

    Միխայիլի դեմ մեղադրանք առաջադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեջ։ Նա որպես մեղադրյալ ընդգրկվեց գործում։

  6. Օգոստոսի 31, 2022

    Սկսվեց դատաքննությունը։