Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Օլեգ Կոնշին, Սերգեյ Մալյանով, Սվետլանա Մալյանովա

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ԱՊՐԻԼԻ 27, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ | Եհովայի հանդեպ վստահությունն ընդդեմ վախերի

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ | Եհովայի հանդեպ վստահությունն ընդդեմ վախերի

2023 թ. ապրիլի 26-ին Նիժնի Նովգորոդի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Օլեգ Կոնշինին, Սերգեյ Մալյանովին, Ռոման Ժիվոլուպովին a և Սերգեյի դստերը՝ քույր Սվետլանա Մալյանովային։ Դատարանը նրանց նկատմամբ նշանակեց տուգանքներ՝ 450 000-ից 700 000 ռուբլու (5 494-8 546 դոլար) չափով։

Տվյալներ

Հալածանքի ներքո իրենց հավատարմությունը պահող մեր եղբայրներն ու քույրերը կենդանի ապացույց են, որ նրանք, ովքեր «հույսը Եհովայի վրա» են դնում, քաջ կլինեն և սրտով՝ ամուր (Սաղմոս 27։14

Ժամանակագրություն

  1. Փետրվարի 7, 2019

    Դատարանը լիազորեց ոստիկանությանը հսկողության տակ վերցնել Սերգեյի հեռախոսազանգերը ու էլեկտրոնային հաղորդագրությունները։

  2. Հուլիսի 16-17, 2019

    Նիժնի Նովգորոդում և Նիժնի Նովգորոդի մարզում խուզարկվեցին 31 Եհովայի վկա ընտանիքների տներ։ Օլեգը, Սերգեյը և Սվետլանան ձերբակալվեցին և տեղափոխվեցին ժամանակավոր կալանավայր։ Նրանց դեմ քրեական գործ հարուցվեց։

  3. Հուլիսի 18, 2019

    Օլեգը, Սերգեյը և Սվետլանան ազատ արձակվեցին ժամանակավոր կալանավայրից։ Դատախազը երկու եղբայրների նկատմամբ սահմանափակումներ նշանակեց՝ արգելելով կոնկրետ ժամերի տնից դուրս գալ, իրար հետ հաղորդակցվել և ինտերնետից օգտվել։

  4. Օգոստոսի 24, 2021

    Ռոմանի դեմ մեղադրանք առաջադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն ծավալելու համար։ Նրա նկատմամբ տեղաշարժի սահմանափակումներ նշանակվեցին։

  5. Մարտի 3, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

a b Մինչ պատրաստվում էր այս հոդվածը, եղբայր Ռոման Ժիվոլուպովի լուսանկարներից ոչ մեկը հնարավոր չեղավ գտնել։