ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒԼԻՍԻ 31, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ | Մեր եղբայրները զորանում են իրենց հավատակիցների օգնությամբ
2023 թ. հուլիսի 28-ին Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Մաքսիմ Ամոսովին, Միխայիլ Գորդեևին, Նիկոլայ Լեշչենկոյին և Դմիտրի Ռավնուշկինին։ Եղբայրների նկատմամբ նշանակվեցին տուգանքներ՝ 450 000-ից 500 000 ռուբլու (4 909-5 455 դոլար) չափով։
Ժամանակագրություն
Հուլիսի 31, 2019
ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին 16 Եհովայի վկաների տներն ու աշխատավայրերը։
Օգոստոսի 2, 2019
Քննիչը արգելեց Մաքսիմին հեռանալ երկրից։ Իշխանությունները քրեական գործ հարուցեցին Նիկոլայի դեմ, և նրա հանդեպ նույնպես տեղաշարժի սահմանափակումներ նշանակվեցին։
Օգոստոսի 6, 2019
Քննիչը Մաքսիմին և Նիկոլային մեղադրել է «հանցագործության» մեջ, քանի որ վերջիններս Աստվածաշունչ են ուսումնասիրել։
Սեպտեմբերի 5, 2019
ԱԴԾ աշխատակիցները աշխատավայրում կալանավորեցին Միխայիլին և առգրավեցին նրա համակարգիչը։ Քննիչը դատական գործ հարուցեց նրա դեմ։
Սեպտեմբերի 20, 2019
ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին Դմիտրիի աշխատավայրը և առգրավեցին նրա հեռախոսը։ Քննիչը Դմիտրիին չորս ժամ հարցաքննեց, նրա դեմ հարուցվեց քրեական գործ, և նրան կարգադրեցին չհեռանալ տարածքից։
Հոկտեմբերի 18, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Մենք շատ ենք ուրախանում՝ տեսնելով, թե ինչպես են Ռուսաստանի մեր հավատակիցները, չնայած հալածանքներին, շարունակում «ճշմարտության մեջ քայլել» (3 Հովհաննես 4)։