ՀՈՒԼԻՍԻ 22, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆՎԱՐԻ 30, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ | Շույայում Վկաները անարդարության են բախվում
2024 թ. հունվարի 29-ին Իվանովոյի մարզի Շույա քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց Ալեքսեյ Արխիպովին, Դմիտրի Միխայլովին և նրա կնոջը՝ Ելենային, Սվետլանա Ռիժկովային և Սվետլանա Շիշինային։ Նրանց նկատմամբ նշանակվեցին 350 000 ռուբլու (3 920 դոլար), 950 000 ռուբլու (10 640 դոլար), 560 000 ռուբլու (6 270 դոլար), 480 000 ռուբլու (5 380 դոլար) և 400 000 ռուբլու (4 480 դոլար) չափով տուգանքներ՝ համապատասխանաբար։
Ժամանակագրություն
Սեպտեմբերի 21, 2017
Դատավորը թույլատրեց Միխայլովի հեռախոսի գաղտնալսումը։
Հունվարի 15, 2018
Դատավորը թույլատրեց գաղտնալսել և տեսահսկել Սվետլանա Ռիժկովայի տունը։
Ապրիլի 20, 2018
Ոստիկանները խուզարկեցին հինգ Վկաների տները։
Մայիսի 29, 2018
Դմիտրին ձերբակալվեց և նրա դեմ գործ հարուցվեց ծայրահեղական կազմակերպության գործունեությունը ֆինանսավորելու մեղադրանքով։ Նա վերցվեց նախնական կալանքի։
Հունիսի 22, 2018
Գործում ընդգրկվեց նաև Ալեքսեյը։ Նրա նկատմամբ տեղաշարժի սահմանափակումներ նշանակվեցին։
Հունիսի 27, 2018
Գործում ընդգրկվեցին նաև Ելենա Միխայլովան, Սվետլանա Ռիժկովան և Սվետլանա Շիշինան։
Նոյեմբերի 15, 2018
Վերաքննիչ դատարանը որոշեց Դմիտրիին ազատ արձակել վեց ամսվա նախնական կալանքից։
Օգոստոսի 10, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Սեպտեմբերի 16, 2021
Գործն ուղարկվեց դատախազություն՝ վերաքննության։
Մայիսի 25, 2022
Վերսկսվեց դատաքննությունը։
Տվայլներ
Մենք շատ են ուրախանում՝ տեսնելով Ռուսաստանի մեր հավատակիցների քաջությունն ու տոկունությունը (1 Թեսաղոնիկեցիներ 2։20)։