Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Ալեքսանդր Վասիչկին, Սերգեյ Գալյամին, Անատոլի Լյամո և Վլադիմիր Սպիվակ

ՄԱՅԻՍԻ 30, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՐՏԻ 6, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ | Տեյկովոյի եղբայրները կենտրոնանում են Եհովայի աջակցության վրա

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ | Տեյկովոյի եղբայրները կենտրոնանում են Եհովայի աջակցության վրա

2024 թ. փետրվարի 29-ին Իվանովո քաղաքի Տեյկովո շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայրներ Սերգեյ Գալյամինին, Անատոլի Լյամոյին, Վլադիմիր Սպիվակին և Ալեքսանդր Վասիչկինին։ Եղբայրների նկատմամբ տուգանքներ նշանակվեցին։ Վլադիմիրի նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 600 000 ռուբլու (6 564 դոլար) չափով, Սերգեյի նկատմամբ՝ 650 000 ռուբլու (7 111 դոլար) չափով, իսկ Ալեքսանդրի և Անատոլիի նկատմամբ՝ 1 100 000 ռուբլու (12 034 դոլար) չափով։

Տվյալներ

Գիտենք, որ այս վերջին օրերում ինչ փորձություններ էլ գան մեզ վրա, դրանք ժամանակավոր են՝ համեմատած այն հավիտենական օրհնությունների հետ, որ Եհովան պատրաստել է իր հավատարիմ ծառաների համար (2 Կորնթացիներ 4։17, 18

Ժամանակագրություն

  1. Ապրիլի 10, 2020

    Քրեական գործ հարուցվեց։

  2. Ապրիլի 11, 2020

    Խուզարկվեցին տները։

  3. Ապրիլի 16, 2020

    Եղբայրների նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Փետրվարի 2, 2023

    Սկսվեց դատաքննությունը։