ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2024 | ԹԱՐՄԱՑՎԱԾ։ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ | «Եհովայի՛ն հանձնիր քո ճանապարհը»
2024 թ. հոկտեմբերի 7-ին Կուրգանի մարզի Շադրինսկ քաղաքի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Ալեքսանդր Լուբինին և նրա նկատմամբ տուգանք նշանակեց 500 000 ռուբլու (5 180 դոլար) չափով։
Տվյալներ
Համոզված ենք, որ ինչ նեղության մեջ էլ լինենք, Ալեքսանդրի պես կարող ենք հավատարիմ ու ամուր մնալ՝ ապավինելով Եհովային (Եսայիա 38։14)։
Ժամանակագրություն
Հուլիսի 13, 2021
Քրեական գործ հարուցվեց։
Հուլիսի 14, 2021
Խուզարկվեցին Եհովայի վկաների ութ տներ։ Ալեքսանդրին ձերբակալեցին, հարցաքննեցին և տարան ժամանակավոր կալանքի կենտրոն։
Հուլիսի 16, 2021
Տեղափոխվեց նախնական կալանքի կենտրոն։
Հուլիսի 19, 2021
Առողջական ծանր վիճակի պատճառով դատավճիռը բողոքարկվեց։
Օգոստոսի 28, 2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և մարդու իրավունքների պաշտպանների պահանջով Ալեքսանդրը ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հուլիսի 14, 2023
Սկսվեց դատաքննությունը։
Սեպտեմբերի 7, 2023
Ալեքսանդրի հոսպիտալացման պատճառով նիստը հետաձգվեց։