ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2024 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՕԳՈՍՏՈՍԻ 9, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ | «Եհովան.... երբեք չի լքել ինձ»
2024 թ. օգոստոսի 8-ին Կուրգանի մարզի Կուրգան քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Անատոլի Իսակովին։ Նրա նկատմամբ նշանակվեց տուգանք 400 000 ռուբլու (4 522 դոլար) չափով։ Նա չի կալանավորվի։
Տվյալներ
Գնահատում ենք դժվարությունների ներքո Անատոլիի վճռականությունն ու անսասան հավատը։ Մխիթարական է իմանալ, որ անկախ նրանից՝ ինչ հանգամանքներում կհայտնվենք, Եհովան կփաստի, որ «մեր սրտի վեմն է» (Սաղմոս 73։26)։
Ժամանակագրություն
Հուլիսի 13, 2021
Քրեական գործ հարուցվեց։
Հուլիսի 14, 2021
Խուզարկվեց տունը։ Տեղափոխվեց ժամանակավոր կալանքի կենտրոն։
Հուլիսի 15, 2021
Տեղափոխվեց նախնական կալանքի կենտրոն։
Հուլիսի 21, 2021
Անատոլիի կալանավորումը դադարեցնելու մասին բողոք ներկայացվեց Կուրգանի մարզի առողջապահության վարչություն, որպեսզի կարողանա վերսկսել քիմիաթերապիան։
Օգոստոսի 28, 2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո ազատ արձակվեց նախնական կալանքի կենտրոնից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հուլիսի 6, 2023
Սկսվեց դատաքննությունը։