Անցնել բովանդակությանը

Դենիս Մերկուլովը և նրա կինը՝ Նատալյան

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՄԱՐՏԻ 27, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ | «Եհովան.... փորձության մեջ լինողներին ուժեղ է դարձնում»

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ | «Եհովան.... փորձության մեջ լինողներին ուժեղ է դարձնում»

2023 թ. մարտի 23-ին Մուրմանսկի մարզի Ապատիտի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Դենիս Մերկուրովին և նրա նկատմամբ նշանակեց տուգանք՝ 500 000 ռուբլու (6 485 դոլար) չափով։

Տվյալներ

Մենք շատ ենք մխիթարվում՝ իմանալով, որ անկախ մեր փորձություններից՝ Եհովայի հետ մտերմության և նրան ապավինելու շնորհիվ մենք հաստատուն կդառնանք ու կզորանանք (1 Պետրոս 5։10

Ժամանակագրություն

  1. Հուլիսի 21, 2021

    Ոստիկանները Ապատիտիում և դրա շրջակայքում խուզարկեցին Եհովայի վկաների 14 տներ։ ԱԴԾ աշխատակիցները ներխուժեցին Մերկուլովների տուն և ձերբակալեցին նրան և կնոջը՝ հարցաքննության նպատակով։ Նրանց ազատ արձակեցին գիշերվա ժամը 4։00-ին։

  2. Հուլիսի 22, 2021

    Ոստիկանները Դենիսին նորից կանչեցին հարցաքննության։ Նրան վերցրին նախնական կալանքի տակ։

  3. Հուլիսի 23, 2021

    Դենիսը ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Սեպտեմբերի 17, 2021

    Ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  5. Հուլիսի 15, 2022

    Երգեր երգելու և Եհովա Աստծուն աղոթելու համար մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեջ։

  6. Սեպտեմբերի 20, 2022

    Սկսվեց դատաքննությունը։