ՕԳՈՍՏՈՍԻ 23, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒՆԻՍԻ 25, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ | «Ես է՛լ ավելի եմ զորանում»
2024 թ. հունիսի 24-ին Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Վալերի Շիտցին։ Նրա նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 600 000 ռուբլու (6 894 դոլար) չափով։
Տվյալներ
Մխիթարական է իմանալ, որ ինչ փորձությունների էլ բախվենք, Եհովան ու հավատակիցները կաջակցեն մեզ (1 Պետրոս 5։9, 10)։
Ժամանակագրություն
Նոյեմբերի 19, 2021
Քրեական գործ հարուցվեց։
Նոյեմբերի 25, 2021
Խուզարկվեց տունը։ Վալերիին տարան հարցաքննության։
Նոյեմբերի 26, 2021
Վալերիի որոշակի գործողությունների վրա արգելք դրվեց։
Մայիսի 18, 2022
Վալերիի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Ապրիլի 10, 2023
Սկսվեց դատաքննությունը։