ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ԱՊՐԻԼԻ 25, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ | «Հանդարտվում եմ թախանձագին աղոթքների միջոցով»
2023 թ. ապրիլի 25-ին Չելյաբինսկ քաղաքի Մետալուրգիչեսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Իրինա Միխայլենկոյին։ Նրա նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 120 000 ռուբլու (1 471 դոլար) չափով։
Տվյալներ
Իրինայի եռանդը և Եհովայի հանդեպ վստահությունը քաջալերում են մեզ։ Վստահ ենք, որ մեր Աստված կշարունակի պահպանել «իրեն նվիրվածների հոգիները» (Սաղմոս 97։10)։
Ժամանակագրություն
Մարտի 26, 2019
Չելյաբինսկի տարածքում խուզարկվեցին տասը Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ Իրինայի տունը։
Օգոստոսի 31, 2021
Քրեական գործ հարուցվեց։
Հոկտեմբերի 22, 2021
Իրինայի տունը երկրորդ անգամ խուզարկվեց։ Նրան տարան հարցաքննության։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Հոկտեմբերի 27, 2021
Մեղադրվեց արգելված կրոնական կազմակերպության գործունեություն ծավալելու մեջ։
Սեպտեմբերի 7, 2022
Սկսվեց դատաքննությունը։