ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՏՈՒԳԱՆՔ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ | Մյուս հալածվողների օրինակը՝ զորության աղբյուր
2022 թ. նոյեմբերի 17-ին Կրասնոյարսկի Ժելեզնոդորոժնի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Իգոր Գուսևին։ Նրա նկատմամբ նշանակվեց տուգանք 600 000 ռուբլու (9 907 դոլար) չափով։
Ժամանակագրություն
Մայիսի 21, 2020
Առաջին անգամ ոստիկանության հետ առնչվել է եղբայր Վիտալի Սուխովի գործով հարցաքննության ժամանակ։
Փետրվարի 17, 2022
Իգորի դեմ քրեական գործ հարուցվեց արգելված կրոնական կազմակերպության գործունեություն կազմակերպելու մեղադրանքով։
Օգոստոսի 23, 2022
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Մենք նույնպես զորանում ենք մեր քաջ եղբայրների ու քույրերի օրինակով։ «Խորհրդածելով այն մասին, թե ինչ արդյունքներ է բերում նրանց վարքը»՝ մենք մղվում ենք «ընդօրինակել նրանց հավատը» (Եբրայեցիներ 13։7)։