ՄԱՅԻՍԻ 1, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՕԳՈՍՏՈՍԻ 30, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Իմ խնդիրները ժամանակավոր են»
2023 թ. օգոստոսի 28-ին Կարաչայ-Չերքեզական Հանրապետության Ուրուպսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Իրինա Պերեֆիլևային և դատապարտեց հինգ տարի ու վեց ամսվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի։ Քույրը չի կալանավորվի։
Տվյալներ
Իրինայի նման՝ մենք մխիթարվում ենք՝ իմանալով, որ անկախ նրանից, թե որքան դժվար են թվում մեր փորձությունները, դրանք «վաղանցիկ են ու թեթև»՝ համեմատած այն օրհնությունների հետ, որ Եհովան նպատակադրել է իր հավատարիմ ծառաների համար (2 Կորնթացիներ 4։17)։
Ժամանակագրություն
Հունվարի 9, 2021
Խուզարկվեց տունը։
Նոյեմբերի 22, 2021
Քրեական գործ հարուցվեց։
Նոյեմբերի 23, 2021
Կրկին խուզարկվեց տունը։
Նոյեմբերի 29, 2021
Մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ։
Հոկտեմբերի 15, 2022
Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Դեկտեմբերի 6, 2022
Սկսվեց դատաքննությունը։