ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՀՈՒՆԻՍԻ 13, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Իմ ուրախությունը կախված է Եհովայի հետ մտերմությունից»
2023 թ. հունիսի 6-ին Պրիմորիեի երկրամասի Պարտիզանսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Իրինա Բուգլակին և դատապարտեց երկու տարի ու վեց ամսվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։
Ժամանակագրություն
Օգոստոսի 6, 2021
Իրինայի գործը հետ ուղարկվեց Պարտիզանսկ քաղաքի դատարան՝ քննության։
Նոյեմբերի 30, 2020
Փաստերի բացակայության պատճառով Իրինայի գործը հետ ուղարկվեց դատախազություն։
Հունվարի 31, 2020
107 օր տնային կալանքից հետո ազատ արձակվեց։
Հոկտեմբերի 16, 2019
179 օր բանտարկված լինելուց հետո ազատ արձակվեց նախնական կալանքից, և նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Ապրիլի 20, 2019
Գիշերվա ժամը 3։00-ին ԱԴԾ աշխատակիցները խուզարկեցին Իրինայի տունը։ Նա մեղադրվեց կրոնական հանդիպումներ կազմակերպելու և անցկացնելու մեջ։ Իրինան կալանավորվեց։ Նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց երեք անգամ։
Ապրիլի 19, 2019
ԱԴԾ ութ աշխատակիցներ խուզարկեցին 80-ամյա Նելլի Տարասյուկի տունը։ Իրինան և նրա դուստրը՝ Նատալյան, ինչպես նաև մի քանի քույրեր այդ ժամին գտնվում էին նրա բնակարանում։ Խուզարկության ընթացքում Նելլիի ինքնազգացողությունը վատացավ, ու նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Մյուս քույրերը ձերբակալվեցին և հարցաքննվեցին ամբողջ գիշեր։ Իրինան կալանավորվեց։
Տվյալներ
Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի ամրացնել Իրինային և Ռուսաստանում հալածանքները ուրախությամբ և համբերությամբ դիմագրավող մեր բոլոր հավատակիցներին (Կողոսացիներ 1։11)։