Անցնել բովանդակությանը

Ելենա Մենչիկովա

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2021 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՀՈՒՆՎԱՐԻ 24, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Հավատարիմ կանանց օրինակները և Եհովայի հետ մտերիմ զրույցները ուժ են հաղորդել Ելենա Մենչիկովային

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Հավատարիմ կանանց օրինակները և Եհովայի հետ մտերիմ զրույցները ուժ են հաղորդել Ելենա Մենչիկովային

2024 թ. հունվարի 23-ին Կարաչայ-Չերքեզական Հանրապետության Չերքեսկ քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Ելենա Մենչիկովային և դատապարտեց չորսուկես տարվա պայմանական ազատազրկման։ Քույրը չի կալանավորվի։

2022 թ. դեկտեմբերի 5-ին Ընդհանուր իրավասության 5-րդ վճռաբեկ դատարանը բեկանեց քույր Ելենա Մենչիկովային մեղավոր ճանաչելու դատավճիռը։ Այժմ նրա գործը կուղարկվի վերաքննության։

Ժամանակագրություն

  1. Դեկտեմբերի 15, 2021

    Կարաչայ-Չերքեզական Հանրապետության Չերկեսկ քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել քույր Ելենա Մենչիկովային և դատապարտել է հինգ տարվա պայմանական ազատազրկման։

  2. Հունիսի 9, 2021

    Սկսվեց դատաքննությունը։

  3. Մարտի 9, 2021

    Դատախազը ևս մեկ բողոք առաջադրեց՝ այս անգամ մեղադրելով քույր Մենչիկովային ուրիշներին ծայրահեղական կազմակերպության շարքեր ներքաշելու նպատակով «հանցավոր ծրագիր մշակելու» մեջ։

  4. Փետրվարի 10, 2021

    Դատախազը մերժեց՝ դատական գործը չեղարկելու մասին Ելենայի միջնորդությունը։ Ըստ դատախազի՝ այն փաստը, որ քույրը իր խոսքում աստվածաշնչյան մեջբերումներ է կատարել, ցույց է տալիս, որ նրա գործողությունները կրում են «հանցավոր բնույթ»։

  5. Նոյեմբերի 13, 2020

    Քրեական գործ հարուցվեց Ելենայի դեմ՝ երգեր երգելու և Եհովային աղոթելու համար։

  6. Նոյեմբերի 12, 2020

    Ելենայի տունը խուզարկեցին երկրորդ անգամ։

  7. Դեկտեմբերի 16, 2019

    ԱԴԾ աշխատակիցները Չերկեսկ քաղաքում խուզարկեցին 10 Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ Ելենայի տունը։

Տվյալներ

Մենք ջերմեռանդորեն աղոթում ենք, որ Եհովան մխիթարի և ուժ տա թե՛ Ելենային, թե՛ դժվարությունների առաջ կանգնած իր մյուս ծառաներին (Սաղմոս 119։49, 50