ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՄԱՐՏԻ 12, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | «Հպարտ եմ, որ Եհովայի վկա եմ»
2024 թ. մարտի 1-ին Օրյոլ քաղաքի Սովետսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Տատյանա Պիսկարյովային և դատապարտեց երկու տարի ու վեց ամսվա հարկադիր աշխատանքի։ Քույրը պետք է ապրի ուղղիչ աշխատանքային գաղութում և աշխատի համայնքում իրեն նշանակված վայրում։
Տվյալներ
Տատյանայի պես՝ մենք էլ ենք զորանում ու մխիթարվում այն բանի գիտակցումից, որ Եհովային ենք ներկայացնում, և որ նա միշտ մեր կողքին է։ Մեծ պատիվ է կոչվել նրա Վկաները (Եսայիա 44։8)։
Ժամանակագրություն
Դեկտեմբերի 9, 2020
Տատյանայի և Վլադիմիրի տունը խուզարկվեց։ Վլադիմիրը ձերբակալվեց։
Դեկտեմբերի 11, 2020
Վլադիմիրը ուղարկվեց նախնական կալանքի կենտրոն։
Հոկտեմբերի 28, 2021
Տատյանայի դեմ քրեական գործ հարուցվեց։
Ապրիլի 10, 2023
Սկսվեց դատաքննությունը։