Անցնել բովանդակությանը

Տատյանա Սուշիլնիկովա

ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2023 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է: ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Վճռական՝ օգնելու ուրիշներին՝ չնայած հալածանքին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Վճռական՝ օգնելու ուրիշներին՝ չնայած հալածանքին

2023 թ. նոյեմբերի 15-ին Նովոկուզնեցկ քաղաքի Կուզնեցկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Տատյանա Սուշիլնիկովային և դատապարտեց չորս տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի կալանավորվի։

Տվյալներ

Ինչպես Տատյանան, այնպես էլ մենք շատ ենք զորանում, երբ տեսնում ենք «վկաների այսպիսի մեծ բազմության» օրինակը, որոնք Եհովայի օգնությամբ դիմանում են հալածանքին (Եբրայեցիներ 12։1

Ժամանակագրություն

  1. Հունիսի 8, 2021

    ԱԴԾ զինված աշխատակիցները Նովոկուզնեցկում խուզարկեցին երեք Եհովայի վկաների տներ։ Տատյանան և նրա ամուսինը՝ Սերգեյը երեք ժամ հարցաքննվեցին։

  2. Հունիսի 20, 2022

    Քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց կրոնական բնույթի զրույցներ վարելու և կրոնական հանդիպումների մասնակցելու մեջ։

  3. Հուլիսի 22, 2022

    Մեղադրանք առաջադրվեց։

  4. Սեպտեմբերի 27, 2022

    Սկսվեց դատաքննությունը։ Դատավորը գործը հետ ուղարկեց դատախազություն՝ ընթացակարգում սխալներ նկատելու պատճառով։

  5. Նոյեմբերի 16, 2022

    Վերսկսվեց դատաքննությունը։