ՄԱՅԻՍԻ 6, 2022 | ԹԱՐՄԱՑՎԵԼ Է։ ՓԵՏՐՎԱՐԻ 21, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—ՔՈՒՅՐԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ | Տատյանա Օբիժեստվիտը ապավինում է Եհովային
2023 թ. փետրվարի 20-ին Թաթարստանի Հանրապետության Կազան քաղաքի Վախիտովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Տատյանա Օբիժեստվիտին և դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։ Նա չի բանտարկվի։
Ժամանակագրություն
Հունվարի 19, 2020
Ոստիկանները խուզարկեցին Տատյանայի տունը, ինչպես նաև Կազանից մի քանի այլ Վկաների տներ։ Տատյանային հարցաքննեցին և նախնական կալանքի տակ վերցրին։
Հունվարի 21, 2020
Ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։
Մայիսի 25, 2021
Սկսվեց դատաքննությունը։
Տվյալներ
Շատ քաջալերական է իմանալ, որ Տատյանան շարունակում է ապավինել Եհովային, ոչ թե իր հասկացողությանը, մինչ նվիրվածությամբ դիմանում է իր փորձություններին։ Նա հիանալի օրինակ է մեզ համար (Առակներ 3։5)։