Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. Սերգեյ և Աննա Մելնիկներ, Վալերի և Մարինա Ռոգոզիններ, Իգոր և Եվգենյա Եգոզարյաններ

ՓԵՏՐՎԱՐԻ 26, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | 7 ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո մեր 3 եղբայրները սպասում են դատավճռին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | 7 ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո մեր 3 եղբայրները սպասում են դատավճռին

2022 թ. մարտի 18-ին Վոլգոգրադի մարզային դատարանը մերժեց Սերգեյ Մելնիկի, Վալերի Ռոգոզինի և Իգոր Եգոզարյանի բողոքը։ Երեք եղբայրներն էլ կմնան բանտում։

2021 թ. սեպտեմբերի 23-ին Վոլգոգրադի Տրակտորոզավոդսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց երեք եղբայրների։ Եղբայրներ Եգոզարյանը և Մելնիկը դատապարտվեցին վեց տարվա, իսկ եղբայր Ռոգոզինը՝ վեց տարի և հինգ ամսվա ազատազրկման։

Տվյալներ

Սերգեյ Մելնիկ

  • Ծնվել է 1972 թ. (Վոլգոգրադ, Վոլգոգրադի մարզ)

  • Կենսագրություն: Տեխնիկումն ավարտելուց հետո ստացել է ավտոմեխանիկի որակավորում։ Ներկայումս աշխատում է որպես տանիքագործ։ Աննայի հետ ամուսնացել է 1993 թ.-ին։ Ունեն երեք որդի։ Մելնիկների ընտանիքը շատ է սիրում բնության գրկում ժամանակ անցկացնել և քայլարշավների գնալ։

    Առաջինը Աննան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, սակայն երբ Սերգեյը նկատեց, թե ինչ դրական ազդեցություն է դա թողնում իր կնոջ վրա, նա նույնպես սկսեց ուսումնասիրել։ Եղբայրը մկրտվել է 1999 թ.-ին։

Վալերի Ռոգոզին

  • Ծնվել է 1962 թ. (Կրասնոկամսկ, Պերմի երկրամաս)

  • Կենսագրություն: 12 տարի աշխատել է որպես զինվորական օդաչու։ Թոշակի անցնելուց հետո աշխատել է որպես դիզայնի ինժեներ։ Մարինայի հետ ամուսնացել է 1984 թ.-ին։ Ունեն երկու որդի։

    Աստվածաշունչ սկսել է ուսումնասիրել 1990-ականների սկզբներին։ Մկրտվել է 1998 թ.-ին։

Իգոր Եգոզարյան

  • Ծնվել է 1965 թ. (Վոլգոգրադ, Վոլգոգրադի մարզ)

  • Կենսագրություն: Մասնագիտությամբ կոշկակար է և էլեկտրիկ։ Երաժշտություն սկսել է սիրել վաղ տարիքից. կիթառ է նվագում։ Եվգենյայի հետ ամուսնացել է 2002 թ.-ին։ Ունեն երկու որդի։

    Թագավորության մասին բարի լուրն իմացել է իր մորից։ Նրան շատ է տպավորել ճշմարտության պարզությունն ու տրամաբանական լինելը։ Մկրտվել է 1992 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2019 թ. մայիսի 16-ին ոստիկանության և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Վոլգոգրադի մարզում խուզարկեցին 7 Վկաների տներ։ Երկու օր հետո կենտրոնական շրջանային դատարանը որոշեց նախնական կալանքի վերցնել եղբայրներ Մելնիկին, Ռոգոզինին և Եգոզարյանին։ Նրանք 7 ամիս մնացին կալանքի տակ։

Թեև երեք եղբայրներն էլ այժմ իրենց ընտանիքների հետ են, սակայն նրանք դժվարություններ են կրում, մինչ սպասում են իրենց դատավճռի հրապարակմանը։ Օրինակ՝ Վալերիի անունը ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության ցուցակում։ Վալերին ասում է. «Նրանք արգելանք են դրել իմ բոլոր բանկային հաշիվների վրա։ Արգելված է նաև հեռախոսից և ինտերնետից օգտվելը։ Դրա պատճառով կորցրի աշխատանքս»։ Այժմ նա և իր կինը ստիպված են հոգալ իրենց կարիքները թոշակով։ Նրանք խիստ պարզեցրել են իրենց կյանքը։

Դատարանը Սերգեյի և Իգորի նկատմամբ սահմանափակումներ է նշանակել, ինչի հետևանքով աշխատանք գտնելը շատ է դժվարացել։ Սերգեյն ասում է, որ հաճախակի նիստերի պատճառով խախտվել է իր բնականոն աշխատանքային գրաֆիկը։ Նա ասում է. «Ես մասնագիտությամբ տանիքագործ եմ։ Այս ընթացքում դատական նիստերի պատճառով միայն փոքր գործեր եմ վերցրել»։

Իգորը առողջական խնդիրներ ունի և հաճախ է գնում հիվանդանոց։ Նա պատմում է. «Առաջադրված մեղադրանքների պատճառով չեմ կարողանում աշխատանք գտնել.... Սակայն Եհովան տվել է մեծ հոգևոր ընտանիք, որն այս դժվար ժամանակ մեզ մենակ չի թողել»։

Ակնհայտ է, որ սահմանափակումների պատճառով մեր հավատակիցները լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի մեր եղբայրներն ու քույրերը կշարունակեն ամուր մնալ այս փորձությունների ներքո՝ իմանալով, որ Եհովան կհոգա նրանց բոլոր անհրաժեշտ կարիքները (Մատթեոս 6։33