Անցնել բովանդակությանը

Իրինա Լոխվիցկայա

ՄԱՐՏԻ 29, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Իրինա Լոխվիցկայան մեղադրանքների առաջ հաստատուն է մնում

Իրինա Լոխվիցկայան մեղադրանքների առաջ հաստատուն է մնում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժել է բողոքը

2021 թ. նոյեմբերի 16-ին Հրեական ինքնավար մարզի դատարանը մերժել է քույր Իրինա Լոխվիցկայայի բողոքը։ Նրա դատավճիռը չի փոխվի և քույրը կմնա ազատության մեջ։

2021 թ. հուլիսի 19-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Իրինա Լոխվիցկայային և դատապարտեց երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման։ Քույրը կմնա ազատության մեջ։

Տվյալներ

Իրինա Լոխվիցկայա

  • Ծնվել է 1962 թ. (Իզվեստկովոյե)

  • Կենսագրություն։ 6 տարեկանում կորցրել է հորը։ Փոքր տարիքում զբաղվել է պարով, թատրոնով, շյուղագործությամբ, բասկետբոլով և վոլեյբոլով։

    Հարության վերաբերյալ աստվածաշնչյան հույսը նրան շատ է հուզել։ 1993 թ.-ին մկրտվել է և դարձել Եհովայի վկա։ Դրանից 7 ամիս անց նրա ամուսինը մահացել է, և նա մենակ է մեծացրել իր յոթամյա որդուն՝ Արթուրին։

Դատական գործի պատմություն

2020 թ. փետրվարի 6-ին Իրինա Լոխվիցկայան Բիրոբիջանում բնակվող 5 այլ քույրերի հետ մեղադրվեց «ծայրահեղական» գործունեություն կազմակերպելու մեջ։ Այդ մարզում ընդհանուր առմամբ 19 քրեական գործ հարուցվեց 22 Վկաների նկատմամբ, այդ թվում՝ Իրինայի որդու՝ Արթուրի և նրա կնոջ՝ Աննայի դեմ։

Դատական նիստերը դռնփակ են անցկացվել, և դրանց չեն կարողացել ներկա գտնվել ո՛չ լրագրողները, ո՛չ Իրինայի հարազատները։ Նիստերը դռնբաց անցկացնելու և գործը նորից դատախազություն ուղարկելու նրա խնդրանքները մերժվել են։

Իրինայի տևական դժվարություններն ազդել են նրա ֆիզիկական ու էմոցիոնալ առողջության վրա, սակայն հոգևոր գրաֆիկի շնորհիվ նա չի հանձնվում։ Իրինան ասում է. «Եհովան ինձ օգնել է լավ սովորություններ զարգացնել. ոչ թե պարզապես ընթերցել Աստվածաշունչը, այլ խորությամբ ուսումնասիրել ընթերցածս»։ Երբ մտահոգությունները սկսեցին ազդել նրա հոգևոր գրաֆիկի վրա, նա Եհովային դիմեց։ «Սկսեցի ջերմեռանդորեն աղոթել և նպատակ դրեցի վերադառնալ իմ սովորական գրաֆիկին։ Եհովան սովորեցրել է, որ ավելի շատ ուրիշների մասին մտածեմ, ոչ թե իմ»,— ասում է Իրինան։

Իրինան փորձում է օգնել նրանց, ովքեր ավելի շատ աջակցության ու քաջալերանքի կարիք ունեն, օրինակ՝ Աստվածաշնչով հետաքրքրված մարդկանց և իր հավատակիցներին։ Նա ասում է. «Երբ ուրիշների մասին ես մտածում, ժամանակ չի մնում, որ ինքդ քեզ խղճաս կամ չափից շատ մտահոգվես»։

Ժողովը և հատկապես երեցները շատ են քաջալերել Իրինային։ Նա ասում է. «Թեև նրանք էլ են հալածվում, սակայն միշտ կարողանում են քաջալերական խոսքեր գտնել, մխիթարել ու հասանելի լինել, ինչի համար շատ շնորհակալ եմ»։

Մինչ Իրինան շարունակում է դիմագրավել այս փորձությանը, մենք էլ ենք վստահ, որ Եհովան կհոգա նրա բոլոր կարիքները։ Իրինան ասում է. «Երբ կարդում էի հալածանքների մասին, ինձ համար հետաքրքիր էր, թե ինչ կանեմ այդպիսի իրավիճակում. արդյո՞ք կապավինեմ Աստծուն։ Հիմա գիտեմ, որ իհարկե կապավինեմ, ու նրա օգնությամբ դա կանեմ։ Մյուս բոլոր հավատարիմ ծառաների նման հաստատուն կկանգնեմ, և Եհովան իր աջ ձեռքով կբռնի ինձ» (Եսայիա 41։10