Անցնել բովանդակությանը

Լարիսա Արտամոնովա

ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Լարիսա Արտամոնովան մեղավոր է ճանաչվել իր հավատի համար

Լարիսա Արտամոնովան մեղավոր է ճանաչվել իր հավատի համար

Դատավճռի հրապարակում

2021 թ. փետրվարի 12-ին Հրեական ինքնավար մարզի Բիրոբիջան շրջանի դատարանը հրապարակեց Լարիսա Արտամոնովայի գործով դատավճիռը։ Թեև նրան սպառնում էր մինչև 6 տարվա ազատազրկում, սակայն դատարանը որոշեց նրա նկատմամբ տուգանք նշանակել 10 000 ռուբլու (135 դոլար) չափով։

Տվյալներ

Լարիսա Արտամոնովա

  • Ծնվել է 1970 թ. (Բիրոբիջան, Հրեական ինքնավար մարզ)

  • Կենսագրություն։ Լարիսայի հորը սպանել են, երբ նա դեռ երեք տարեկան էր։ Նա աշխատել է որպես հրուշակագործ, գրաֆիկական դիզայներ և դերձակ։ Ամուսնացել է 1990 թ.-ին։ Ունի մեկ որդի։ Նրա որդին՝ Եվգենին, տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ։ Իսկ Լարիսան աուտոիմունային հիվանդություն ունի, որն ազդում է նրա հոդերի վրա։ Սակայն չնայած իր առողջական խնդրին՝ նա ակտիվ կյանք է վարում։ Սիրում է հեծանիվ քշել, չմշկել, դահուկներով սահել և դիմանկարներ նկարել։

    Անարդարության, տառապանքի և չարության վերաբերյալ ունեցած հարցերը Լարիսային մղեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի Վկաների հետ։ Նա գտավ իր հարցերի գոհացուցիչ պատասխանները և 1995 թ.-ին մկրտվեց։

Դատական գործի պատմություն

2019 թ. սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի իշխանությունները քրեական գործ հարուցեցին Լարիսա Արտամոնովայի նկատմամբ։ Նրա որդու նկատմամբ էլ մեկ այլ քրեական գործ է հարուցվել։ Նրանք Հրեական ինքնավար մարզում ապրող 22 Վկաների թվում են, որոնք մեղադրվում են «ծայրահեղական» կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ։

Նրա մայրը և խորթ հայրը զարմանում են, որ Լարիսային իր կրոնական հավատալիքների համար ցանկանում էին դատապարտել վեց տարվա ազատազրկման՝ նույն պատժաժամկետով, ինչ նրա հորը սպանողին։

Նախքան կրոնական հետապնդումները Լարիսան և նրա որդին սկսել էին ավելի շատ ժամանակ տրամադրել ծառայությանը։ Նա ասում է. «Ծառայության մեջ զբաղված լինելը, ինչպես նաև քո և ընտանիքիդ հոգևոր վիճակը ամրապնդելը օգնում են հաղթահարել վախերը։ Այս հալածանքների միջոցով Սատանան փորձում է համոզել, որ մեր քրիստոնեական գործունեությունը սպառնում է մեր ազատությանը։ Դրան հակառակ՝ Եհովան հավաստիացնում է, որ ազատ լինելու համար անհրաժեշտ է անել այն, ինչ նա միշտ սովորեցրել է»։

Բիրոբիջանի մեր 22 հավատակիցները, որոնց դեմ մեղադրանք է առաջադրվել, համոզված են, որ իրենց հավատարմությամբ ուրախացնում են Եհովային և հիմք են տալիս նրան պատասխանելու Սատանայի չարախոսություններին (Առակներ 27։11