Անցնել բովանդակությանը

Իլյա Օլենինը և նրա կինը՝ Նատալյան

ՕԳՈՍՏՈՍԻ 2, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Կազմակերպության պատմության մի մասը լինելը» առանձնաշնորհում է

«Կազմակերպության պատմության մի մասը լինելը» առանձնաշնորհում է

2022 թ. հուլիսի 26-ին Չելյաբինսկի մարզի Սնեժինսկի քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Իլյա Օլենինին։ Դատախազը պահանջեց վեցուկես տարվա ազատազրկում, սակայն դատարանը նրա նկատմամբ նշանակեց տուգանք 500 000 ռուբլու (8 150 դոլար) չափով։

Ժամանակագրություն

  1. Ապրիլի 17, 2017

    Հիշատակի երեկոյի միջոցառումը ընդհատվեց ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Իլյան մեղադրվեց «միսիոներական գործունեություն ծավալելու» մեջ, սակայն գործը փակվեց։

  2. Նոյեմբերի 30, 2020

    Խուզարկվեց նրա բնակարանը։

  3. Սեպտեմբերի 8, 2021

    Քրեական գործ հարուցվեց։

  4. Հոկտեմբերի 27, 2021

    Նրա տունը խուզարկվեց երկրորդ անգամ։ Իլյային տարան հարցաքննության, նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  5. Մայիսի 23, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Մենք հպարտանում ենք Իլյայով և մեր մյուս հավատակիցներով, որոնք հավատարմորեն ապրում են իրենց անվան համաձայն՝ վկայելով մեր մեծ Աստված Եհովայի անվան մասին (Եսայիա 43։10