Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Կիշտա Տիտունովա, Ցագան Խալգաևա և Եկատերինա Մենկովա

ՀՈՒՆԻՍԻ 28, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կալմիկական Հանրապետությունում երեք քույրեր մեղավոր են ճանաչվել

Կալմիկական Հանրապետությունում երեք քույրեր մեղավոր են ճանաչվել

2024 թ. հունիսի 24-ին Կալմիկական Հանրապետության Էլիստա քաղաքի դատարանը մեղավոր ճանաչեց քույրեր Ցագան Խալգաևային, Եկատերինա Մենկովային և Կիշտա Տիտունովային։ Ցագանը և Եկատերինան դատապարտվեցին երկու տարվա, իսկ Կիշտան՝ երեք տարվա պայմանական ազատազրկման։ Նրանք չեն կալանավորվի։

Տվյալներ

Մեզ համար շատ թանկ են հավատի ժամանակակից օրինակները։ Մխիթարական է իմանալ, որ Եհովան տեսնում է մեր դժվարությունները ու կվարձատրի մեզ հավատարմության համար (Սաղմոս 37։18

Ժամանակագրություն

  1. Փետրվարի 16, 2023

    Կիշտայի դեմ քրեական գործ հարուցվեց։

  2. Փետրվարի 28, 2023

    Խուզարկվեցին քույրերի տները։ Կիշտային տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։

  3. Մարտի 1, 2023

    Ցագանը հեռացվեց աշխատանքից, երբ հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Կիշտան ազատ արձակվեց ժամանակավոր կալանքից, նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  4. Հուլիսի 21, 2023

    Կիշտան ազատ արձակվեց տնային կալանքից։

  5. Դեկտեմբերի 19, 2023

    Եկատերինայի և Ցագանի դեմ քրեական գործ հարուցվեց։ Երկուսի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Փետրվարի 9, 2024

    Կիշտայի նկատմամբ կիրառվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  7. Ապրիլի 1, 2024

    Սկսվեց դատաքննությունը։

  8. Հունիսի 24, 2024

    Քույրերը մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին պայմանական ազատազրկման։