Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում. Դարյա և Վեներա Դուլովաները։ Աջ կողմում. Ալեքսանդր Պրյանիկովը և նրա կինը՝ Անաստասիան։ Մեջտեղում. Սվետլանա Զալյաևան

ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կարպինսկ քաղաքի հավատակիցները իրենց հույսը դնում են Եհովայի վրա

Կարպինսկ քաղաքի հավատակիցները իրենց հույսը դնում են Եհովայի վրա

Սվերդլովսկի մարզի Կարպինսկ քաղաքի դատարանը շուտով կհրապարակի քույրեր Դարյա Դուլովայի, Վեներա Դուլովայի, Սվետլանա Զալյաևայի և եղբայր Ալեքսանդր Պրյանիկովի և նրա կնոջ՝ Անաստասիա Պրյանիկովայի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։

Ժամանակագրություն

  1. Հունվարի 27, 2020

    Ալեքսանդրը, Դարյան և Վենարան մեկ այլ գործի շրջանակներում մեղավոր ճանաչվեցին։

  2. Փետրվար 2020

    Ալեքսանդրի, Դարյայի և Վեներայի դեմ հարուցվեց մեկ այլ քրեական գործ։

  3. Մարտի 30, 2020

    Ոստիկանները խուզարկեցին մեղադրյալների տները և առգրավեցին նրանց էլեկտրոնային սարքերը։

  4. Մայիսի 19, 2020

    Դատական գործում ընդգրկվեցին նաև Անաստասիան և Սվետլանան։ Երկուսի դեմ էլ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  5. Ապրիլի 29, 2021

    Սկսվեցին դատական նիստերը։

Տվյալներ

Մինչ Ռուսաստանում շարունակվում են մեր հավատակիցների դեմ հալածանքները, մեր հավատը ամրանում է, երբ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան օգնում և հոգ տանում նրանց։ Նրանց «փորձված հավատը.... գովաբանության, փառքի ու պատվի պատճառ» է դարձել Եհովայի համար (1 Պետրոս 1։7