Անցնել բովանդակությանը

Վերևի շարք՝ Եվգենի Բոչկո, Վլադիմիր Կոլեսնիկով և Ալեքսեյ Շուբնիկով

Ներքևի շարք՝ Վիտալի Ուշակով և Վալերի Վեչկաև

ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կենտրոնացած են Եհովային ծառայելու պատվի վրա

Կենտրոնացած են Եհովային ծառայելու պատվի վրա

Կրասնոդարի երկրամասի Վիսելկովսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի եղբայրներ Եվգենի Բոչկոյի, Վլադիմիր Կոլեսնիկովի, Ալեքսեյ Շուբնիկովի, Վիտալի Ուշակովի և Վալերի Վեչկաևի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։

Տվյալներ

Վստահ ենք, որ Եհովան կշարունակի ուրախություն և ուժ տալ այս եղբայրներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ապավինում են իրեն (Սաղմոս 141։8

Ժամանակագրություն

  1. Փետրվարի 11, 2022

    Եվգենիի, Ալեքսեյի, Վիտալիի և Վալերիի նկատմամբ քրեական գործ հարուցվեց։

  2. Փետրվարի 13, 2022

    Խուզարկվեցին Եվգենիի, Ալեքսեյի և Վիտալիի տները։ Նրանք հարցաքննվեցին։ Վիտալիին տեղափոխեցին ժամանակավոր կալանքի կենտրոն։

  3. Փետրվարի 15, 2022

    Վիտալին ուղարկվեց նախնական կալանքի կենտրոն։

  4. Փետրվարի 16, 2022

    Եվգենիի և Ալեքսեյի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  5. Փետրվարի 18, 2022

    Վալերիի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  6. Փետրվարի 21, 2022

    Վլադիմիրի դեմ քրեական գործ հարուցվեց։

  7. Մարտի 15, 2022

    Վլադիմիրի նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։ Նրանց քրեական գործերը կցվեցին իրար։

  8. Սեպտեմբերի 8, 2022

    Վիտալին ազատ արձակվեց նախնական կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

  9. Հոկտեմբերի 10, 2022

    Վիտալին ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  10. Մայիսի 31, 2023

    Սկսվեց դատաքննությունը։