Անցնել բովանդակությանը

Օլգա Գանուշա

ՀՈՒՆԻՍԻ 23, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կոնկրետ աղոթքները զորացնում են Օլգա Գանուշային փորձությունների ժամանակ

Կոնկրետ աղոթքները զորացնում են Օլգա Գանուշային փորձությունների ժամանակ

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռուսասատանում դատարանը մերժեց բողոքը

2021 թ. սեպտեմբերի 30-ին Ռոստովի մարզային դատարանը մերժեց քույր Գանուշայի բողոքը։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը կմնա ուժի մեջ։ Այս պահին նա չի կալանավորվի։

2021 թ. հուլիսի 13-ին Դոնի Ռոստովի Վորոշիլովսկի շրջանի դատարանը քույր Օլգա Գանուշային դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Օլգա Գանուշա

  • Ծնվել է 1961 թ. (Դոնի Ռոստով, Ռոստովի մարզ)

  • Կենսագրություն։ Ունի մեկ որդի։ Թոշակառու է։ Սիրում է ձեռքի աշխատանքներ պատրաստել, դասական երաժշտություն լսել և գիրք կարդալ։

  • Օլգան սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը, երբ լսել է այն հույսի մասին, որ հարություն առած մեր հարազատների հետ ապրելու ենք դրախտում։ Մկրտվել է և դարձել է Եհովայի վկա 1995 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2019 թ. սկզբին Ռուսաստանի իշխանությունները գաղտնալսող և տեսագրող սարքեր էին տեղադրել քույր Օլգայի տանը։ Այդպիսով ստացված տեղեկությունների հիման վրա որոշում կայացվեց 2019 թ. հունիսին խուզարկել քրոջ տունը։ Խուզարկության ընթացքում նրանք ստուգեցին Օլգայի անձնական գրառումները, տետրերը և նամակները։ 2020 թ. օգոստոսի 17-ին նրա դեմ մեղադրանք առաջադրվեց, և 2021 թ. մարտի 4-ին սկսվեց դատավարությունը։ Նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց կրոնական հանդիպումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև իր հավատի մասին ուրիշների հետ զրուցելու համար։ Քույրեր Լյուդմիլա Պանամարենկոյի և Գալինա Պարկովայի դեմ առաջադրված մեղադրանքները սկզբում կցված էին նույն գործին, սակայն այժմ նրանց գործերը առանձին են քննվում։

Երկու տարի ձգվող այս դատական գործի ընթացքում Օլգային զորացրել են սրտաբուխ և կոնկրետ աղոթքները։ Նա ասում է. «Ես ամեն օր հատուկ աղոթում էի Աստծու անվան սրբացման համար։ Աղոթում էի այն եղբայրների ու քույրերի համար, որոնք գտնվում են կալանավայրում կամ տնային կալանքի տակ, որպեսզի նրանք ուժ ունենան և կարողանան վկայություն տալ, նաև որ անսասան հավատ ունենան և երբեք չմոռանան, որ Եհովան դժվար պահին իրենց մենակ չի թողնի»։ Իսկ իր հանգամանքների մասին Օլգան ասում է. «Ես աղոթում եմ, որ Եհովան օգնի ինձ հաղթահարել վախս ու իրեն ապավինել և ինձ դարձնի «երկաթե սյուն և պղնձե պարիսպ», ինչպես որ Երեմիային դարձրեց։ Ես ուզում եմ երեք եբրայեցի երիտասարդների պես դիմանալ կրականման փորձություններին, նաև ուզում եմ Հիսուսին նմանվել և չկորցնել արժանապատվությունս հակառակորդների դիմաց»։

Վստահ ենք, որ Եհովան իր «արդար աջով» կաջակցի Օլգային և մյուսներին, ովքեր փորձությունների մեջ են (Եսայիա 41։10