Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Անդրեյ Անդրեևը, Արտյոմ Բագրատյանն ու նրա կինը և Անդրեյ Ռիշկովը

ՄԱՐՏԻ 16, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կուրսկի մարզում մի ամուսնական զույգի և երեք եղբոր սպառնում է ազատազրկում

Կուրսկի մարզում մի ամուսնական զույգի և երեք եղբոր սպառնում է ազատազրկում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժել է հինգ Վկաների բողոքը

2022 թ. հունվարի 20-ին Կուրսկի շրջանային դատարանը մերժեց եղբայրներ Անդրեյ Անդրեևի, Անդրեյ Ռիշկովի, Ալեքսանդր Վոսպիտանյուկի, Արտյոմ Բագրատյանի, ինչպես նաև նրա կնոջ՝ Ալևտինայի բողոքը։ Նրանց դեմ կայացված դատավճիռը կմնա անփոփոխ։

2021 թ. հունիսի 3-ին Կուրսկի Արդյունաբերական շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց մի ամուսնական զույգի և երեք եղբայրների։ Եղբայրներ Անդրեևը և Ռիշկովը դատապարտվել են համապատասխանաբար չորսուկես և երեք տարվա ազատազրկման։ Եղբայր Բագրատյանը և նրա կինը՝ Ալևտինան, դատապարտվել են համապատասխանաբար երկուսուկես և երկու տարվա ազատազրկման։ Գործին ավելի ուշ կցված եղբայր Վոսպիտանյուկը դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման՝ լրացուցիչ սահմանափակումներով։

Տվյալներ

Անդրեյ Անդրեև

  • Ծնվել է 1976 թ. (Կուրսկ)

  • Կենսագրություն։ Ամուսնացել է 1999 թ.-ին Սվետլանայի հետ։ Ունեն երկու դուստր։ Սկսել է հետաքրքրվել Աստվածաշնչով, երբ իմացել է աստվածաշնչյան մարգարեությունների կատարման մասին։ Մկրտվել է 2002 թ.-ին։

Ալևտինա Բագրատյան

  • Ծնվել է 1977 թ. (Կուրսկ)

  • Կենսագրություն։ Փոքր տարիքում սիրում էր նկարել։ Սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել երեխա տարիքից։ Մկրտվել է 1997 թ.-ին։ Ամուսնացել է Արտյոմի հետ 2012 թ.-ին։ Աշխատում է որպես վարսահարդար, նաև խնամում է մորը։

Արտյոմ Բագրատյան

  • Ծնվել է 1972 թ. (Աբովյան, Հայաստան)

  • Կենսագրություն։ Հայաստանից արտագաղթել է Ռուսաստան և Կուրսկում հանդիպել է Ալևտինային։ Երկուսն էլ սիրում են ժամանակ անցկացնել բնության գրկում։ Մկրտվել է 2000 թ.-ին։

Անդրեյ Ռիշկով

  • Ծնվել է 1987 թ. (Կուրսկ)

  • Կենսագրություն։ Փոքր տարիքում կորցրել է հորը։ Քանի որ նրա մայրը երկու տեղ էր աշխատում, Անդրեյն օրվա մեծ մասն անցկացրել է պապի հետ։ Աստվածաշնչում իրեն հուզող հարցերի պատասխանները գտնելուց հետո սկսել է ուսումնասիրել այն։ Մկրտվել է 2011 թ.-ին։ 2016 թ.-ին ամուսնացել է Մարինայի հետ։ Զբաղվել է բնակարանների վերանորոգումներով։

Դատական գործի պատմություն

2019 թ. հոկտեմբերի 16-ին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկեցին Կուրսկում բնակվող մի շարք Վկաների տներ, շատերին էլ տարան հարցաքննության։ Արդյունքում եղբայր Անդրեյ Անդրեևը և Բագրատյանները ձերբակալվեցին։ Իսկ 2020 թ. հունվարի 21-ին ձերբակալվեց նաև եղբայր Ռիշկովը։ Ալևտինա Բագրատյանը ավելի քան 13 ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո՝ 2020 թ. դեկտեմբերի 17-ին, ազատ արձակվեց, սակայն գտնվում է տնային կալանքի տակ։ Իսկ երեք եղբայրները դեռևս գտնվում են նախնական կալանքի տակ։

Արտյոմ Բագրատյանը շաքարախտով է տառապում։ Հիշելով այն ժամանակը, երբ ինքն ու իր ամուսինը տարբեր տեղերում էին կալանավորված՝ Ալևտինան ասում է. «Երկար ժամանակ ամուսնուցս տեղեկություն չունեի, իսկ նրա վիճակը գնալով վատանում էր։ Կարոտից խեղդվում էի»։

Ալևտինան վստահ էր, որ Եհովան հոգ կտանի իր և եղբայրների համար։ Նա ասում է. «[Եհովան] միշտ զորացրել է ինձ։ Գիտեմ, որ հետագայում էլ է նույն կերպ լինելու։ Դրանում կասկած չունեմ»։

Մենք վստահ ենք, որ այս դժվար ժամանակներում Եհովան կշարունակի լինել «ամուր աշտարակ» մեր քրոջ և երեք եղբայրների համար (Առակներ 18։10