Անցնել բովանդակությանը

Չեխովի քաղաքային դատարան (Մոսկվայի մարզ)

ՄԱՅԻՍԻ 21, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կրուտյակովների և եղբայրներ Նիկիֆորովի ու Ժերեբցովի ապավենը Եհովան է

Կրուտյակովների և եղբայրներ Նիկիֆորովի ու Ժերեբցովի ապավենը Եհովան է

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռուսաստանում վճռաբեկ դատարանը մերժել է երկրորդ բողոքը

2022 թ. հունվարի 13-ին Ընդհանուր իրավասության 1-ին վճռաբեկ դատարանը մերժեց եղբայր Յուրի Կրուտյակովի, նրա կնոջ՝ Զինաիդայի և եղբայրներ Վիտալի Նիկիֆորովի ու Կոնստանտին Ժերեբցովի երկրորդ բողոքը։ Նրանք դեռևս կմնան ազատության մեջ։

2021 թ. հուլիսի 20-ին Մոսկվայի մարզային դատարանը անփոփոխ թողեց Յուրիին, Զինաիդային, Վիտալիին և Կոնստանտինին պայմանական ազատազրկման դատապարտելու մասին որոշումը։

2021 թ. մայիսի 24-ին Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային դատարանը մեղավոր ճանաչեց Յուրիին, Զինաիդային, Վիտալիին և Կոնստանտինին։ Դատարանը Յուրիին դատապարտեց վեց տարվա, իսկ քույր Զինաիդային և եղբայրներ Վիտալիին ու Կոնստանտինին՝ երկու տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Յուրի Կրուտյակով

  • Ծնվել է 1952 թ. (Նիժնի Նովգորոդ)

  • Կենսագրություն։ Մասնագիտությամբ արդյունաբերական և քաղաքաշինության ինժեներ է։ Աշխատել է որպես նախագծող և աշխղեկ։ Տարիներ շարունակ ցանկացել է իմանալ, թե որն է կյանքի իմաստը։ Այդ հարցի պատասխանը գտել է Եհովայի վկաների հետ ուսումնասիրության շնորհիվ։ Մկրտվել է 1998 թ.-ին։

    2012 թ.-ին ամուսնացել է Զինաիդայի հետ։ Սիրում են ուտեստներ պատրաստել և երաժշտություն լսել։

Զինաիդա Կրուտյակովա

  • Ծնվել է 1958 թ. (Նիժնեդևիտսկ)

  • Կենսագրություն։ Մենակ է մեծացրել իր դստերը։ Աշխատել է որպես որակի ապահովման ինժեներ։ Մասնագիտացել է կերամիկայի և ջերմակայուն նյութերի գծով։ Այժմ թոշակառու է։

    Աշխարհում տիրող անարդարությունը նրան շատ էր զարմացնում։ Եհովայի վկաները օգնեցին Զինաիդային Աստվածաշնչում գտնելու իր հարցերի գոհացուցիչ պատասխանները։ Մկրտվել է 2003 թ.-ին։ 2012 թ.-ին ամուսնացել է Յուրիի հետ։

Վիտալի Նիկիֆորով

  • Ծնվել է 1968 թ. (Նևել, Պսկովի մարզ)

  • Կենսագրություն։ Երեխա տարիքից շատ է սիրել մաթեմատիկա առարկան և սպորտը։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերում աշխատել է որպես ինքնաթիռների տեխնիկ։

    2005 թ.-ին սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ 2007 թ.-ին թոշակի է անցել։ 2012 թ.-ին մկրտվել է։

Կոնստանտին Ժերեբցով

  • Ծնվել է 1973 թ. (Թուրքմենստան)

  • Կենսագրություն։ Երիտասարդ տարիքում զբաղվել է ծանրամարտով։ Նամականիշների կոլեկցիոներ է եղել։ Տեխնիկումն ավարտելուց հետո աշխատել է որպես էլեկտրիկ։ 2003 թ.-ից աշխատել է մեքենաշինական գործարանում, որը պահեստամասեր է արտադրում ատոմակայանների համար։

    Նատալյայի հետ ամուսնացել է 1994 թ.-ին։ Միասին ուսումնասիրել են Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ։ Մկրտվել է 2016 թ.-ին։

Դատական գործի պատմություն

2019 թ. սեպտեմբերի 30-ին Մոսկվայի մարզում Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց եղբայրներ Վիտալի Նիկիֆորովի, Կոնստանտին Զերեբցովի և Յուրի Կրուտյակովի ու նրա կնոջ՝ Զինաիդա Կրուտայկովայի նկատմամբ։ Իսկ դրանից երկու օր անց խուզարկվեցին նրանց տները։

Վիտալին, Կոնստանտինը և Զինաիդան ժամեր շարունակ հարցաքննվեցին և մեկ գիշեր մնացին կալանքի տակ։ Այնուհետև նրանց նկատմամբ նշանակվեց տնային կալանք։

2020 թ. մարտի 5-ին Յուրիին վերցրին նախնական կալանքի։ Դրանից հետո նրան տեղափոխել են երեք տարբեր կալանավայրեր։ Նա դեռ կալանավորված է։

Կոնստանտինը պատմում է, որ աղոթքը շատ է օգնել իրեն դիմանալ այս փորձությանը։ Նա ասում է. «Իշխանությունների հանդեպ իմ և ընտանիքիս հարգալից վերաբերմունքի շնորհիվ լավ վկայություն տվեցինք և փաստեցինք, որ Աստծու ժողովուրդը խաղաղասեր է և օրինապահ»։

Կոնստանտինը շարունակում է. «Դժվար պահերին Զաքարիա 2։8-ի խոսքերը ինձ շատ են քաջալերում և ուժ տալիս։ Դա հիշեցնում է, որ Եհովան հոգ է տանում իմ մասին և գնահատում է ինձ։ Նա հավաստիացնում է, որ կպահի ինձ իր աչքի բիբի պես»։

Մեր եղբայրներն ու սիրելի քույրը իրենց բեռը Եհովային են տվել։ Մենք համոզված ենք, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին (Սաղմոս 55։22