Անցնել բովանդակությանը

Եղբայր Վալերի Մոսկալենկոն՝ դատական նիստերի դահլիճում վերջին դատաքննություններից մեկի ժամանակ

ՕԳՈՍՏՈՍԻ 30, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հաջորդ շաբաթ Ռուսաստանի դատարանը կհրապարակի եղբայր Մոսկալենկոյի դեմ հարուցված քրեական գործի դատավճիռը

Հաջորդ շաբաթ Ռուսաստանի դատարանը կհրապարակի եղբայր Մոսկալենկոյի դեմ հարուցված քրեական գործի դատավճիռը

Խաբարովսկի Ժելեզնոդորոժնի շրջանային դատարանի դատավոր Իվան Բելիխը 52-ամյա եղբայր Վալերի Մոսկալենկոյի դեմ հարուցված քրեական գործի դատավճիռը կհրապարակի 2019 թ. սեպտեմբերի 2-ին։

Եղբայր Մոսկալենկոն նախնական կալանքի տակ է 2018 թ. օգոստոսի 2-ից, երբ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և ոստիկանության աշխատակիցները այդ առավոտ ներխուժեցին նրա տուն և ձերբակալեցին նրան։ Նախքան եղբայր Մոսկալենկոյին ձերբակալելը նրանք մոտ հինգ ժամ խուզարկեցին նրա տունը։ Քանի որ եղբայրը մեկ տարուց ավելի նախնական կալանքի տակ է, մտահոգություն կա, որ նա մեղավոր կճանաչվի և կազատազրկվի, ինչպես որ եղավ Դենիս Քրիստենսենի պարագայում։

2018 թ. դեկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ ՄԻԵԴ) գանգատ ներկայացվեց՝ «Մոսկալենկոն ընդդեմ Ռուսաստանի»։ Ռուսաստանի դեմ ավելի քան 50 դիմումներ են ներկայացվել ՄԻԵԴ, որոնցից 34-ի մասին Ռուսաստանի կառավարությունը արդեն ծանուցվել է։

Մենք հպարտանում ենք Ռուսաստանի մեր եղբայրներով ու քույրերով նրանց «տոկունության և հավատի համար, որ դրսևորում են իրենց կրած բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ»։ Հստակ է, որ նրանք ունեն Եհովայի աջակցությունն ու օրհնությունը։ Աղոթում ենք, որ նա շարունակի անհրաժեշտ զորությունը տալ եղբայր Մոսկալենկոյին, որպեսզի վերջինս կարողանա ուրախությամբ տոկալ, անկախ նրանից, թե հաջորդ շաբաթ ինչ որոշում կկայացվի (2 Թեսաղոնիկեցիներ 1։4