Անցնել բովանդակությանը

Կոնստանտին Մոյիսեյենկոն իր կնոջ՝ Մարգարիտայի հետ

ՀՈՒԼԻՍԻ 7, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հավատակիցների օրինակները ամրացրել են եղբայր Կոնստանտին Մոյիսեյենկոյին

Հավատակիցների օրինակները ամրացրել են եղբայր Կոնստանտին Մոյիսեյենկոյին

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռուսաստանում դատարանը պայմանական ազատազրկման դատապարտեց Կոնստանտին Մոյիսեյենկոյին

2021 թ. հուլիսի 14-ին Ամուր մարզի Զեյսկիի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Կոնստանտին Մոյիսեյենկոյին և դատապարտեց վեց տարվա պայմանական ազատազրկման։ Եղբայր Կոնստանտինը կմնա ազատության մեջ։

Դատավճռի հրապարակում

Ամուր մարզի Զեյսկիի շրջանային դատարանը շուտով կհրապարակի եղբայր Կոնստանտին Մոյիսեյենկոյի գործով դատավճիռը։ a Դատախազը պահանջել է նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Տվյալներ

Կոնստանտին Մոյիսեյենկո

  • Ծնվել է 1976 թ. (Աբական, Խակասիայի Հանրապետություն)

  • Կենսագրություն: Ունի կրտսեր երկվորյակ եղբայրներ։ Երիտասարդ տարիքում զբաղվել է մարտարվեստով։ Մասնագիտությամբ համակարգչային ադմինիստրատոր է և ինժեներ։

    1998 թ.-ին ամուսնացել է Մարգարիտայի հետ, որը հագուստի դիզայներ է։ 2000 թ. սկզբներին երկուսով սկսել են ուսումնասիրել Աստվածաշունչը։ Պատմության և գիտության տեսանկյունից Աստվածաշնչի ճշգրտությունը Կոնստանտինին մղեց շարունակելու ուսումնասիրությունը։ Այդ նույն տարում նա և իր կինը մկրտվեցին։

    Հայրը մահացել է տասը տարի առաջ։ Կոնստանտինը մոտ վեց տարի հոգ է տարել կույր տատի մասին, ով վերջերս է մահացել։

Դատական գործի պատմություն

2019 թ. մարտի 11-ին Ամուր մարզի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) քննչական բաժինը քրեական գործ հարուցեց եղբայր Կոնստանտին Մոյիսեյենկոյի դեմ։ Դրանից հետո ԱԴԾ-ի աշխատակիցները խուզարկեցին 5 Եհովայի վկաների տներ, որոնց թվում էր նաև Կոնստանտինի բնակարանը։ Նրանք առգրավեցին համակարգիչներ, հեռախոսներ և անձնական փաստաթղթեր։ Կոնստանտինի անունն ընդգրկվեց «ծայրահեղականների» դաշնային ցուցակում, ինչի պատճառով նրա բանկային հաշիվները սառեցվեցին։

Կոնստանտինը ջերմությամբ է հիշում 2018 թ.-ը, երբ իր կնոջ հետ մասնակցել էր Կորեայի Սեուլ քաղաքում կայացած միջազգային համաժողովին։ Համաժողովի ժամանակ հռետորներից մեկը խնդրեց, որ իրենց հավատի համար նախկինում ազատազրկված եղբայրները ոտքի կանգնեն։ «Գրեթե բոլոր եղբայրները ոտքի կանգնեցին,— ասում է Կոնստանտինը։— Հռետորն ասաց. «Տեսե՛ք։ Նրանք ողջ և առողջ են»։ Ես հասկացա, որ հնարավոր է դիմակայել հալածանքին»։ Հռետորը նաև ընդգծեց Սաղմոս 23։5-ը. «Թշնամիներիս աչքի առաջ դու ինձ համար սեղան ես պատրաստում, դու իմ գլուխը յուղով ես օծում։ Բաժակս բերնեբերան լեցուն է»: Կոնստանտինը հիշում է, որ իրենք շատ հուզվեցին այդ խոսքերից։

Կոնստանտինը նաև գնահատում է եղբայրների աջակցությունը։ Նրան շատ է տպավորել, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող Վկաները անկեղծորեն հետաքրքվում են իր գործի մանրամասներով և աղոթում են իր համար։ Նա ասում է. «Մեր երկրում հալածանքի ենթարկվող յուրաքանչյուր եղբոր կամ քրոջ կողքին ես հավատակիցների մի մեծ բազմություն եմ տեսնում։ Նրանք գործում են 1 Հովհաննես 3։16-ի խոսքերի համաձայն. «Մենք էլ պարտավոր ենք մեր հոգիները տալ մեր եղբայրների համար»»։

Մենք ուրախանում ենք, երբ լսում ենք, որ Եհովան շարունակում է զորացնել Ռուսաստանում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին։ Դա մեզ հավաստիացնում է, որ երբ փորձության մեջ հայտնվենք, Աստված մեզ էլ «ուժ և զորություն» կտա (Սաղմոս 68։35

a Միշտ չէ, որ դատավճռի հրապարակման օրը կանխավ հայտնի է։