Անցնել բովանդակությանը

Վիտալի Պոպովը կնոջ՝ Նատալյայի հետ

ՄԱՅԻՍԻ 20, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Հավատի համար Վիտալի Պոպովին սպառնում է ազատազրկում

Հավատի համար Վիտալի Պոպովին սպառնում է ազատազրկում

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Դատարանը մերժեց եղբայր Վիտալի Պոպովի երկրորդ բողոքը

2022 թ. փետրվարի 16-ին Ընդհանուր իրավասության 8-րդ վճռաբեկ դատարանը մերժեց եղբայր Պոպովի երկրորդ բողոքը։ Նա դեռևս կմնա ազատության մեջ։

2021 թ. հուլիսի 23-ին Նովոսիբիրսկի շրջանային դատարանը մերժեց Վիտալի Պոպովի դիմումը և անփոփոխ թողեց երեք տարվա պայմանական ազատազրկման մասին որոշումը։

2021 թ. մայիսի 21-ին Նովոսիբիրսկի Լենինսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Վիտալի Պոպովին։ Նա դատապարտվեց երեք տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Վիտալի Պոպով

  • Ծնվել է 1967 թ. (Նովոսիբիրսկ)

  • Կենսագրություն։ Աշխատել է որպես էլեկտրիկ և զոդող։ Ծառայել է սովետական բանակում։ Սիրում է դահուկներով սահել, ֆուտբոլ ու վոլեյբոլ խաղալ և երգել։ Ընտանիքում հինգ երեխա են եղել՝ երեք եղբայր և երկու քույր։ Երբ Վիտալին արդեն չափահաս էր, նրա ավագ եղբայրն ու քույրը դժբախտ պատահարից մահացան։ Այդ օրվանից նրա մոտ շատ հարցեր առաջացան մահվան և ապագայի վերաբերյալ։

    1990-ականների սկզբներից սկսել է Եհովայի վկաների հետ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ հասկացավ, թե ինչու են մարդիկ մահանում։ Նրան նաև շատ էին տպավորել Վկաների մեջ տիրող սերը, հարգանքը և միմյանց աջակցելու նրանց պատրաստակամությունը։ Մկրտվել է 1994 թ.-ին։ 2011 թ.-ին ամուսնացել է Նատալյայի հետ։

Դատական գործի պատմություն

2019 թ. հունիսի 27-ին իշխանությունները քրեական գործ հարուցեցին Վիտալիի դեմ։ 2020 թ. ապրիլի 9-ին ոստիկանները եկան նրա տուն և տարան հարցաքննության։ Նրան չորս ժամից ավել հարցաքննեցին։

Վիտալիի անունը ընդգրկվեց ծայրահեղականների դաշնային ցուցակում։ Նրա բանկային հաշիվը սառեցվեց։ Երկու ամիս անց Վիտալիին ստիպեցին աշխատանքից ազատվելու դիմում լրացնել, ինչը լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացրեց նրա ընտանիքում։

Չնայած դրան՝ Եհովան շարունակել է հոգ տանել Վիտալիի ընտանիքի մասին։ Եղբայրը պատմում է. «Նա հոգացել է մեր հոգևոր, նյութական և էմոցիոնալ կարիքները։ Իմ ընտանիքը շատ երախտապարտ է Եհովային այդ աջակցության համար։ Դրա շնորհիվ մենք հաղթահարեցինք ամեն ինչ և չկորցրինք մեր ուրախությունը»։

Վիտալին ասում է, թե որն է այս փորձություններին դիմանալու գաղտնիքը. «Հոգևոր լավ սովորություններ ունենալը օգնել է Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ զարգացնել։ Նա ինձ համար ավելի իրական է դարձել։ Սովորել եմ անկախ ամեն ինչից վստահել նրան»։ Հոգևոր լավ սովորությունների մեջ էին մտնում ընտանեկան երկրպագությունը, ժողովներին ներկա լինելն ու մասնակցելը, ծառայելը և սրտաբուխ աղոթքները։ Նա ասում է. «Եթե չունենայի այս սովորությունները, դժվար թե վստահեի Եհովային կամ հաղթահարեի այս ամենը»։

Մինչ սպասում ենք դատարանի վճռի հրապարակմանը, մենք շարունակում ենք աղոթել նրա համար։ Վստահ ենք, որ Եհովան՝ մեզ զորացնողը, կշարունակի աջակցել Ռուսաստանի մեր հավատակիցներին (Փիլիպպեցիներ 4։13