Անցնել բովանդակությանը

Իլդար Ուրազբախտին

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

«Հպարտ եմ, որ կրում եմ Եհովայի անունը»

«Հպարտ եմ, որ կրում եմ Եհովայի անունը»

2022 թ. հոկտեմբերի 10-ին Կրասնոյարսկի երկրամասի Կեժեմսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց եղբայր Իլդար Ուրազբախտինին։ Նա դատապարտվեց վեց տարվա պայմանական ազատազրկման։

Ժամանակագրություն

  1. Հուլիսի 20, 2021

    Կոդինսկ քաղաքում խուզարկվեցին առնվազն հինգ Եհովայի վկաների տներ, այդ թվում՝ Իլդարի տունը։ Նրան տեղափոխեցին նախնական կալանավայր։

  2. Հուլիսի 21, 2021

    Ազատ արձակվեց կալանքից։ Նրա նկատմամբ նշանակվեց տնային կալանք։ Իլդարին արգելվում էր օգտվել հեռախոսից և ինտերնետից։

  3. Սեպտեմբերի 20, 2021

    Ազատ արձակվեց տնային կալանքից, նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։

  4. Հունվարի 13, 2022

    Մեղադրվեց տեսակոնֆերանսներ անցկացնելու մեջ, որոնց ժամանակ «հավատակիցներին հորդորում էր խորությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել և աջակցել միմյանց»։

  5. Մարտի 30, 2022

    Սկսվեց դատաքննությունը։

Տվյալներ

Իլդարի և Ռուսաստանի մեր մյուս հավատակիցների օրինակը հիշեցնում է, որ մեր Աստված Եհովան ուզում է և պատրաստ է «նեղությունների մեջ» օգնել մեզ (Սաղմոս 46։1