Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 1, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՄԻԵԴ-ը անհապաղ արձագանքում է Ռուսաստանում խոշտանգումների ենթարկված եղբոր վերաբերյալ միջնորդությանը

ՄԻԵԴ-ը անհապաղ արձագանքում է Ռուսաստանում խոշտանգումների ենթարկված եղբոր վերաբերյալ միջնորդությանը

2019 թ. փետրվարի 25-ին եղբայր Սերգեյ Լոգինովի անունից անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով միջնորդություն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ ՄԻԵԴ)։ Եղբայր Լոգինովը մեկն է այն յոթ եղբայրներից, ովքեր Սիբիրի արևմուտքում գտնվող Սուրգուտ քաղաքում իրավապահ մարմինների կողմից ենթարկվել են կտտանքների։ Խոշտանգումների ենթարկված եղբայրներից վեցը ազատ են արձակվել, իսկ եղբայր Լոգինովը իր ձերբակալման պահից գտնվում է նախնական կալանքի տակ և զրկված է պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

Փետրվարի 26-ին՝ միջնորդությունն ուղարկելուց ընդամենը մեկ օր անց, ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց հօգուտ մեր եղբոր։ Դատարանը բավարարեց պահանջը՝ Ռուսաստանին պարտավորեցնելով, որ անկախ բժիշկները «անհապաղ» զննեն եղբորը՝ պարզելու համար հասցված «ֆիզիկական և հոգեբանական» վնասի չափը, և թե արդյոք նրա առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ։ Ռուսաստանի կառավարությունը այդ որոշմանը պետք է արձագանքի մինչև 2019 թ. մարտի 11-ը։

Նման պահանջների ՄԻԵԴ-ը արձագանքում է միայն բացառիկ դեպքերում, երբ առկա է ծանր և անդառնալի վնասի պատճառման հիմնավոր ռիսկ։ Հետևաբար քաջալերական է իմանալ, որ ՄԻԵԴ-ը նման քայլ է ձեռնարկել դիմումը ներկայացնելուց ընդամենը մեկ օր հետո։ ՄԻԵԴ-ը նշել է, որ ամենայն ուշադրությամբ կհետևի մեր եղբայրների հանդեպ դրսևորվող բռնության դեպքերին։

Ներկայումս Սուրգուտում մեղադրանք է առաջադրվել 19 Վկաների նկատմամբ, որոնցից երեքը գտնվում են նախնական կալանքի տակ։

Մինչ շարունակում ենք մեր եղբայրների համար աղաչանք անել Եհովային, թող որ միշտ հիշենք Երեմիայի քաջալերական խոսքերը. «Օրհնված է այն մարդը, որն իր հույսը Եհովայի վրա է դնում, և որի ապավենը Եհովան է» (Երեմիա 17։7