Անցնել բովանդակությանը

Ձախից աջ. եղբայրներ Լուբինը և Իսակովը՝ իրենց կանանց հետ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՄԻԵԴ-ի պահանջով երկու հաշմանդամ եղբայրներ ազատ արձակվեցին կալանքից

ՄԻԵԴ-ի պահանջով երկու հաշմանդամ եղբայրներ ազատ արձակվեցին կալանքից

2021 թ. օգոստոսի 28-ին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջից հետո, Ռուսաստանի իշխանությունները ազատ արձակեցին եղբայրներ Ալեքսանդր Լուբինին և Անատոլի Իսակովին։ Թեև երկու եղբայրներն էլ լուրջ հիվանդությունների պատճառով հաշմանդամ են, սակայն երկուսն էլ Կուրգան մարզում 1,5 ամիս գտնվել են նախնական կալանքի տակ։ Շուտով կկայանա նրանց գործով դատավարությունը, և դեռ կա հավանականություն, որ նրանք կկալանավորվեն։

2021 թ. հուլիսի 13-ին և 14-ին Կուրգան մարզի պետանվտանգության աշխատակիցները մասսայական խուզարկություն իրականացրին Եհովայի վկաների տներում։ 56-ամյա եղբայր Իսակովը և 65-ամյա եղբայր Լուբինը մի քանի այլ Վկաների հետ կալանավորվեցին։

Եղբայր Լուբինը անոթային հիվանդությամբ է տառապում, ունի հիպերտոնիա և աուտոիմուն հիվանդություն, որ ախտահարում է նրա օրգան-համակարգերը։ Ամեն օր 16 ժամ նա պետք է ստանա խոնավացված թթվածին և այլ բուժումներ, սակայն նրան թույլ չտվեցին։ Եղբայր Լուբինը դժվարությամբ է քայլում, և նրան օգնություն է անհրաժեշտ կանգնելու համար։ Նրա կինը՝ Տանյան, ևս հաշմանդամ է. նա չորս անգամ կաթված է ստացել։

Եղբայր Իսակովը արյան քաղցկեղ ունի, ինչպես նաև ողնաշարի և կողոսկրի բազմաթիվ կոտրվածքներ, ուստի ստիպված է անվասայլակից օգտվել։ Կալանքի պատճառով դադարեցվել է նրա քիմիոթերապիան։ Նրան նույնիսկ թույլ չեն տվել ստանալ իր ցավազրկող հաբերը։ Ցավոք, եղբայր Իսակովը բանտում հիվանդացել է նաև COVID-19-ով։

Փաստաբանները բողոք ներկայացրին դատարան այս երկու եղբայրներին ազատ արձակելու պահանջով, սակայն ապարդյուն։ Դատավորները իրենց որոշումը հիմնել էին Կուրգանի մարզային հիվանդանոցի բժիշկների տված անհեթեթ մի փաստաթղթի վրա, որտեղ նշվում էր, թե եղբայրները չունեն այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են խոչընդոտել նրանց կալանավորումը։

Ձախից աջ. եղբայրներ Իսակովը և Լուբինը դուրս են գալիս կալանավայրից

2021 թ. օգոստոսի 8-ին փաստաբանները բողոք ներկայացրին ՄԻԵԴ, որից հետո ՄԻԵԴ-ը պահանջեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությանը ազատ արձակել եղբայրներին։ 2021 թ. օգոստոսի 24-ին եղբայրների Լուբինին և Իսակովին նորից ուղարկեցին Կուրգանի մարզային հիվանդանոց։ Այս անգամ բժիշկները հաստատեցին, որ նրանք ունեն այնպիսի հիվանդություններ, որոնց պատճառով չեն կարող կալանավորվել։

Մենք աղոթում ենք մեր եղբայրների համար, որոնք, չնայած հալածանքին ու առողջական ծանր վիճակին, պահում են իրենց անարատությունը։ Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի «իր զորությունը ցույց տալ հօգուտ նրանց» (2 Տարեգրություն 16։9