Անցնել բովանդակությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ, Ֆրանսիա)

ՀՈՒՆԻՍԻ 10, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՄԻԵԴ-ի պատմական որոշումից տասը տարի անց Ռուսաստանը շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը

ՄԻԵԴ-ի պատմական որոշումից տասը տարի անց Ռուսաստանը շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը

Տասը տարի առաջ՝ 2010 թ. հունիսի 10-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) սահմանեց, որ Ռուսաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են մարդու իրավունքները՝ տարիներ շարունակ ոտնահարելով Եհովայի վկաների դավանանքի ազատության իրավունքը։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Ռուսաստանին մեծ չափով տուգանք վճարել և նորից գրանցել Մոսկվայում Եհովայի վկաների տեղի կրոնական կազմակերպությունը, որի գրանցումը նրանք չեղյալ էին համարել 2004 թ.-ին։

Վճռի հրապարակումից անմիջապես հետո եղբայր Իվան Չայկովսկին, որը Մոսկվայում Եհովայի վկաների համայնքի ներկայացուցիչն էր, նշեց. «Այս որոշումը ցույց է տալիս, որ ողջամտությունը հաղթեց կրոնական անհանդուրժողականությանը։ Հուսով եմ, որ այժմ իշխանությունները անմիջապես կվերականգնեն մեր իրավունքները և կդադարեցնեն պետության հովանավորության ներքո ողջ երկրով մեկ մեր դեմ իրականացվող հալածանքները»։

Սակայն այդ լավատեսությունը հօդս ցնդեց, քանի որ Ռուսաստանի իշխանությունները ոչ միայն չկատարեցին իրենց պարտավորությունները, այլև հալածանքների ավելի մեծ արշավ սկսեցին մեր հավատակիցների դեմ։ Դա ակնհայտ դարձավ, երբ 2017 թ.-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը արգելեց մեր գործունեությունը, որին հաջորդեցին բազմաթիվ ձերբակալություններ, դատավարություններ և բանտարկություններ։

ՄԻԵԴ-ի՝ Ռուսաստանի դեմ կայացված տասնամյա վաղեմություն ունեցող այս վճիռը այսօր էլ է կիրառելի։ 2010 թ.-ին ՄԻԵԴ-ը կտրականապես հերքեց մեր խաղաղասեր հավատակիցների դեմ ուղղված անհիմն մեղադրանքներից շատերը։

Որպես ամփոփում՝ ՄԻԵԴ-ը նշեց, որ Մոսկվայի արդարադատության նախարարությունը իր դատարանների հետ միասին ոչ մի «իրավական հիմք» չունի մերժելու Եհովայի վկաների վերագրանցումը։ ՄԻԵԴ-ը քննադատության ենթարկեց Ռուսաստանի իշխանություններին՝ նշելով, որ «նրանք բարեխղճորեն չեն վարվել և անտեսել են չեզոք ու անկողմնակալ լինելու իրենց պարտականությունը»։ Բացի այդ՝ Մոսկվայի իշխանությունները ոտնահարել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը վավերացված է նաև Ռուսաստանի կողմից։

Ինչպես տասը տարի առաջ, այնպես էլ այժմ՝ 2020 թ.-ին, Ռուսաստանի կողմից իրականացվող այս շարունակական հալածանքները աննկատ չեն մնում։ «Ռուսաստանի Եհովայի վկաների համար իրենց կրոնը դավանել նշանակում է վտանգել իրենց ազատությունը»,— ասում է Ռեյչլ Դեմբերը, որը «Human Rights Watch»-ի՝ Եվրոպական և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի փոխտնօրենն է։ 2020 թ. հունվարի 9-ին արված իր հայտարարության մեջ նա նաև ավելացրեց. «Ոչինչ չի կարող արդարացնել այն, ինչ տեղի է ունենում այսօր»։

Մենք աղոթում ենք Եհովային ամենայն համոզվածությամբ, որ նա կշարունակի զորացնել Ռուսաստանի մեր հավատակիցներին, որոնք անարդարացիորեն հալածվում են։ Նա կօգնի, որ մեր եղբայրներն ու քույրերը «ամեն ինչին դիմանան և ուրախությամբ համբերեն» (Կողոսացիներ 1։11