Անցնել բովանդակությանը

Ձախից աջ՝ Նատալյա Սորոկինան և Մարիա Տրոշինան

ՓԵՏՐՎԱՐԻ 17, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մեկ տարի նախնական ու տնային կալանքի տակ գտնվելուց հետո մեր քույրերը կարող են մեղավոր ճանաչվել

Մեկ տարի նախնական ու տնային կալանքի տակ գտնվելուց հետո մեր քույրերը կարող են մեղավոր ճանաչվել

ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ | Ռուսաստանում դատարանը մերժեց բողոքը

2021 թ. սեպտեմբերի 15-ին Սմոլենսկի մարզի դատարանը մերժեց քույրեր Սորոկինայի և Տրոշինայի բողոքը։ Նրանց նկատմամբ սահմանված պատիժը կմնա ուժի մեջ, սակայն այս պահին քույրերը չեն կալանավորվի։

2021 թ. ապրիլի 22-ին Սմոլենսկի մարզի Սիչյովսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց Նատալյա Սորոկինային և Մարիա Տրոշինային։ Քույրերը դատապարտվեցին վեց տարվա պայմանական ազատազրկման։

Տվյալներ

Նատալյա Սորոկինա

  • Ծնվել է 1975 թ. (Դրեզդեն, Գերմանիա)

  • Կենսագրություն։ Գերմանիայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իսկ հետո՝ Սմոլենսկի մարզի Սիչյովկա գյուղ։ Աշխատում է որպես բուժքույր։ Սիրում է ձեռքի աշխատանքով զբաղվել և ավելի շատ մարդկանց քարոզելու նպատակով լեզուներ սովորել: Աստվածաշունչ ուսումնասիրել է Եհովայի վկաների հետ։ Այն, ինչ սովորել է ստեղծագործության և ապագայի հույսի մասին, շատ է տպավորել նրան և մղել է հոգևոր նպատակներ դնել։ Մկրտվել է 1994 թ. օգոստոսին։

Մարիա Տրոշինա

  • Ծնվել է 1977 թ. (Սանկտ Պետերբուրգ)

  • Կենսագրություն։ Փոքր տարիքից հետաքրքրվել է պատմությամբ։ Աշխատել է որպես էքսկուրսավար։ Շատ է սիրում ծառայությունը ընդլայնելու համար օտար լեզուներ սովորել։

    Աստվածաշունչ ուսումնասիրել է Եհովայի վկաների հետ։ Շատ է տպավորվել Աստվածաշնչի գիտական և պատմական ճշգրտությամբ։ 1991 թ.-ին իր կյանքը նվիրել է Եհովային։ Նրա մայրը վերջերս է մահացել։ Նա նույնպես Եհովայի վկա էր։

Դատական գործի պատմություն

2018 թ. հոկտեմբերի 7-ին Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները և ոստիկանները ներխուժեցին Սիչյովկայում բնակվող չորս Վկաների տներ։ Նրանք բռնագրավեցին 17 Վկաների, այդ թվում՝ երեխաների անձնական իրերը։ Քույրեր Նատալյա Սորոկինան և Մարիա Տրոշինան ձերբակալվեցին և կալանավորվեցին։

Մարիան ասում է, որ իրենց հավատի համար ձերբակալված Վկաների կենսագրությունները կարդալը իրեն օգնել է պատրաստ լինել այս խուզարկությանը։ Նա ասում է. «Խուզարկության և ձերբակալության օրը ես շատ հանգիստ էի։ Երբեք չէի պատկերացնի, որ այս աստիճան խաղաղ կլինեմ։ Այս ամենը միմիայն Եհովայի ոգու շնորհիվ էր»։

Խուզարկությունից երկու օր հետո Սմոլենսկ քաղաքի Լենինսկիի շրջանային դատարանը քույրերին վերցրեց նախնական կալանքի, և նրանք կալանավայրում մնացին 191 օր։ Դրանից հետո նրանք վեց ամսից ավել մնացին տնային կալանքի տակ։

Երկու քույրերն էլ համամիտ են, որ փորձությունները հաջողությամբ հաղթահարելու գրավականը մինչ այդ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալն էր։ Նատալյան նշում է, որ շատ կարևոր է իրերին Եհովայի տեսանկյունից նայել։ Նա ավելացնում է, որ յուրաքանչյուր դժվարության ժամանակ անհրաժեշտ է հիշել, թե ում պատճառով ենք տառապում։ Քույրն ասում է. «Եհովայի ծառաների հալածանքի հետևում միշտ էլ Սատանան է կանգնած եղել, և մեզնից յուրաքանչյուրը պետք է փաստի Աստծու հանդեպ իր նվիրվածությունը»։

Մարիան ավելացնում է. «Եհովայի հետ մեր փոխհարաբերությունը միանգամից չի կառուցվում. պետք է ձգտենք ամեն օր տեսնել նրա հոգատար ձեռքը մեր կյանքում, վստահել նրան ամեն հարցում, սեր զարգացնել Աստվածաշնչի ընթերցանության հանդեպ և մտապահել աստվածաշնչյան դեպքերն ու սիրելի համարները»։

Մեր քույրերի հավատն ու տոկունությունը հիանալի օրինակ են բոլորիս համար։ Նրանք շարունակում են Եհովային ապավինել, քանի որ «Նա՛ է [նրանց] օգնությունն ու.... վահանը» (Սաղմոս 115։11