Անցնել բովանդակությանը

Եղբայր և քույր Պոլյակովներ (ձախ), քույր Բեկտեմիրովա (աջ՝ վերևում), քույր Դյուսեկեևա (աջ՝ ներքևում)

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 2020
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մի ամուսնական զույգ և երկու քույր հնարավոր է՝ մեղավոր ճանաչվեն

Մի ամուսնական զույգ և երկու քույր հնարավոր է՝ մեղավոր ճանաչվեն

Դատավճռի հրապարակում

2020 թ. հոկտեմբերի 21-ին a Օմսկ քաղաքի Պերվոմայսկիի շրջանային դատարանը կհրապարակի եղբայր Սերգեյ Պոլյակովի և նրա կնոջ՝ Անաստասիայի, ինչպես նաև քույրեր Գաուխար Բեկտեմիրովայի և Դինարա Դյուսեկեևայի գործով դատավճիռը։ Դատախազը պահանջել է Սերգեյ Պոլյակովին ազատազրկել վեցուկես տարով, իսկ երեք քույրերին սպառնում է երկու տարվա պայմանական ազատազրկում։

Տվյալներ

Սերգեյ Պոլյակով

  • Ծնվել է՝ 1972 թ. (Մուրմանսկի մարզ)

  • Կենսագրություն: Սովորել է քոլեջում, մասնագիտությամբ ռադիոֆիզիկ է։ 2003 թ.-ին ամուսնացել է Անաստասիայի հետ։

Անաստասիա Պոլյակովա

  • Ծնվել է՝ 1984 թ. (Մուրմանսկի մարզ)

  • Կենսագրություն: Քոլեջում սովորել է իրավաբանություն։ Նա և իր ամուսինը՝ Սերգեյը, սիրում են լեզուներ սովորել և որոշ չափով գիտեն չինարեն, ղազախերեն, ռուսական ժեստերի լեզու և սերբերեն:

Գաուխար Բեկտեմիրովա

  • Ծնվել է՝ 1976 թ. (Ուրիլ, Ղազախստան)

  • Կենսագրություն: Վեց երեխաներից կրտսերն է։ Մեծացել է Ղազախստանի լեռնային շրջանում և միշտ սիրել է բնությունը։ Երկար տարիներ փնտրել է կյանքի իմաստը և իր հարցերի տրամաբանական ու սպառիչ պատասխանները գտել է Աստվածաշնչում։ Աստծու Խոսքի խոր ուսումնասիրությունը նրան ուժ ու մխիթարություն է տվել և օգնել է դիմանալ կալանավայրում։

Դինարա Դյուսեկեևա

  • Ծնվել է՝ 1982 թ. (Լենինգրադսկոյե, Ղազախստան)

  • Կենսագրություն: Պատանեկան տարիքում շատ է մտածել կյանքի իմաստի մասին։ 17 տարեկանում սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նրան շատ է տպավորել Աստվածաշնչում պարփակված իմաստությունը։ Նա զարմացել է՝ իմանալով, որ Աստվածաշնչի հեղինակի անունը Եհովա է։ Սիրում է խաղալ բասկետբոլ, վոլեյբոլ, ինչպես նաև վազել և հեծանիվ քշել։

Դատական գործի պատմություն

2018 թ. հուլիսի 4-ի գիշերը եղբայր Պոլյակովը և նրա կինը՝ Անաստասիան, քնած էին, երբ հատուկ ջոկատայինները, կոտրելով տան դուռը, ներխուժեցին նրանց բնակարան։ Դիմակավորված ծառայողները դաժանաբար ծեծեցին եղբայր Պոլյակովին, որից հետո ձերբակալեցին ամուսիններին և կալանավորեցին։ Գերագույն դատարանի՝ Եհովայի վկաների գործունեությունը քրեականացնելու մասին 2017 թ. ընդունած որոշումից հետո Պոլյակովները առաջին ամուսնական զույգն են եղել, որ կալանավորվել են։ Նրանք հինգ ամիս շարունակ պահվել են իրարից առանձին՝ մենախցում։ Այնուհետև ամուսինները երեք ամիս մնացել են տնային կալանքի տակ։

2019 թ. մայիսին Օմսկի մարզում անօրինական խուզարկությունների նոր ալիք սկսվեց։ Այդ ընթացքում ձերբակալվեցին քույրեր Բեկտեմիրովան և Դյուսեկեևան, որոնց գործերը կցվեցին Պոլյակովների գործին։ 2020 թ. ապրիլի 1-ին սկսվեց դատավարությունը։

Մենք համոզված ենք, որ Եհովան իր ծառաներին ուժ կտա, որ կարողանան տոկալ այս անարդարությունների ներքո (Եփեսացիներ 3։20

a Ենթակա է փոփոխման