ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Մոսկվայում խուզարկվել է առնվազն 15 տուն
2021 թ. փետրվարի 10-ին‵ վաղ առավոտյան, Մոսկվայում և դրա հարակից շրջաններում խուզարկվել է մեր հավատակիցներին պատկանող առնվազն 15 տուն։ Խուզարկությանը մասնակցել են ոստիկանության և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները։ Ոստիկանները որոշ եղբայրների տարել են հարցաքննության։ Ձերբակալվել է առնվազն երեք եղբայր։
Մենք շարունակում ենք աղոթել Ռուսաստանի մեր քույրերի և եղբայրների համար‵ իմանալով, որ Եհովան կզորացնի նրանց այս հալածանքները դիմագրավելու համար (1 Պետրոս 5։10):