Անցնել բովանդակությանը

Նատալյա Շարապովա

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նատալյա Շարապովան ազատ է արձակվել բանտից

Նատալյա Շարապովան ազատ է արձակվել բանտից

2024 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանում քույր Նատալյա Շարապովան ազատ արձակվեց բանտից։ 2024 թ. հուլիսի 10-ին նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել երեք տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով, որ նախքան մեղավոր ճանաչվելը նա գրեթե երկու տարի եղել է նախնական կալանքի տակ՝ նրա ազատազրկման ժամկետը համարվում է լրացած։

Դատավարության ժամանակ դիմելով դատարանին՝ Նատալյան ասել էր. «Բազմաթիվ հավատարիմ եղբայրներ ու քույրեր ունեմ, ովքեր շարունակաբար հիշեցնում են, որ սիրում են ինձ։ Հիսուսը սովորեցրել է. «Եթե սիրեք իրար, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13։35)։ Սերը եղել է և կմնա իմ բոլոր գործողությունների հիմքը»։

Ուրախ ենք, որ Նատալյան կրկին իր ընտանիքի հետ է։ Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի «հավատարիմ սեր» դրսևորել նրա և իր մյուս բոլոր նվիրված ծառաների հանդեպ (Սաղմոս 59։16, 17