Անցնել բովանդակությանը

Վերևում (ձախից աջ). Նիկոլայ Անուֆրիևը, Էդուարդ Մերինկովը և նրա կինը՝ Վալենտինան, Գենադի Պոլյակևիչիը և Ալեքսանդր Պրիլեպսկին

Ներքևում (ձախից աջ). Վիկտոր Շչանիկովը և նրա կինը՝ Վիկտորյան, Գենադի Սկուտելեցը և Ալեքսանդր Վորոնցովն ու նրա կինը՝ Ելենան

ՀՈՒՆՎԱՐԻ 20, 2022
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ո՞վ է մեր եղբայրների զորության աղբյուրը

Ո՞վ է մեր եղբայրների զորության աղբյուրը

Կոմիի Հանրապետության Պեչորա քաղաքի դատարանը շուտով կհրապարակի եղբայրներ Նիկոլայ Անուֆրիևի, Էդուարդ Մերինկովի, Գենադի Պոլյակևիչի, Ալեքսանդր Պրիլեպսկիի, Վիկտոր Շչանիկովի, Գենադի Սկուտելեցի և Ալեքսանդր Վորոնցովի գործով դատավճիռը։ Դատախազը պատժատեսակ դեռևս չի նշանակել։

Ժամանակագրություն

  1. Հունվարի 28, 2020

    Ոստիկանները խուզարկեցին Կոմիի Հանրապետությունում բնակվող 12 Եհովայի վկաների տներ։ Քրեական գործ հարուցվեց եղբայրներ Պոլյակևիչի և Սկուտելեցի դեմ։

  2. Հունվարի 30, 2020

    Գենադի Պոլյակևիչին վերցրին նախնական կալանքի, իսկ Գենադի Սկուտելեցի նկատմամբ նշանակեցին տնային կալանք։

  3. Մայիսի 20–25, 2020

    Պեչորայում բնակվող հավատակիցներից ոմանց կանչեցին հարցաքննության, որպես դատական գործի հավանական վկա։ Քննիչի բանեցրած ճնշումների պատճառով եղբայրներից մեկը կաթված ստացավ։ Վերջինս այժմ ապաքինվել է։

  4. Հունիսի 26, 2020

    Գենադի Պոլյակևիչի՝ նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացվեց։ Դատավորը նշեց, որ Գենադի Պոլյակևիչը մեղադրվում է «դիտավորյալ ծանր հանցագործություն կատարելու», այդ թվում՝ «չնայած իշխանությունների կողմից հալածանքներին՝ Եհովային շարունակ ծառայելու անհրաժեշտության մասին» խոսելու մեջ։

  5. Օգոստոսի 24, 2020

    Ոստիկանները խուզարկեցին ևս 12 Վկա ընտանիքների տներ։

  6. Նոյեմբերի 10, 2020

    Քրեական գործ հարուցվեց Ալեքսանդր Պրիլեպսկիի, Ալեքսանդր Վորոնցովի, Էդուարդի, Նիկոլայի և Վիկտորի դեմ։ Այն կցվեց Գենադի Պոլյակևիչի և Գենադի Սկուտելեցի դեմ հարուցված գործին։

  7. Նոյեմբերի 25, 2020

    Նախնական կալանքի տակ 300 օր անցկացնելուց հետո Գենադի Պոլյակևիչի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով։

  8. Հունվարի 27, 2021

    363 օր տնային կալանքից հետո Գենադի Սկուտելեցին ազատ արձակեցին։

Տվյալներ

Վստահ ենք, որ Եհովան թե՛ հիմա, թե՛ ամբողջ հավիտենության ընթացքում կվարձատրի մեր եղբայրներին իրենց դրսևորած հավատի համար (Սաղմոս 27։13