ՕԳՈՍՏՈՍԻ 18, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Չնայած առաջադրված մեղադրանքին՝ Վիկտորյա Վերխոտուրովան չի կորցնում իր ուրախությունը
Ժամանակագրություն
2021 թ. նոյեմբերի 29-ին Նիժնի Նովգորոդի Պրիոկսկի շրջանի դատարանը մեղավոր ճանաչեց քույր Վիկտորյա Վերխոտուրովային և դատապարտեց չորս տարվա պայմանական ազատազրկման։ Քույրը չի կալանավորվի։
Հուլիսի 17, 2020
Սահմանափակվեց Վիկտորյայի տեղաշարժվելու իրավունքը։
Մարտի 26, 2020
Վիկտորյայի դեմ դատական գործ հարուցվեց։
Հուլիսի 17, 2019
Տասը ոստիկաններ դատախազի հետ 5 ժամ խուզարկեցին Վիկտորյայի տունը։ Նրանք քրոջը և նրա ամուսնուն՝ Սերգեյին, տարբեր սենյակներում պահեցին։ Ողջ ընթացքում նրանք փորձում էին վախեցնել Վիկտորյային՝ նկարագրելով բանտի վատ պայմանները։
Տվյալներ
Եհովան օգնում է Ռուսաստանի մեր հավատակիցներին պահպանել իրենց ուրախությունը։ Վստահ ենք, որ նա կշարունակի «լցնել [նրանց] ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռոմեացիներ 15։13)։