Անցնել բովանդակությանը

Առջևի պլանում՝ բանտից ազատ արձակված Ռոմանը՝ իր մոր և քրոջ հետ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռոման Մարեևը ազատ է արձակվել բանտից

Ռոման Մարեևը ազատ է արձակվել բանտից

2024 թ. հոկտեմբերի 25-ին եղբայր Ռոման Մարեևը ազատ արձակվեց բանտից։ 2023 թ. հուլիսի 12-ին նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել չորս տարի ու վեց ամսվա ազատազրկման։ Հաշվի առնելով, որ նախքան մեղավոր ճանաչվելը նա գրեթե երկու տարի եղել է նախնական կալանքի տակ՝ նրա ազատազրկման ժամկետը համարվում է լրացած։

Դատավարության ժամանակ դատարանին ուղղված իր խոսքի մեջ Ռոմանը նշել էր, թե ինչն է դիմանալու ուժ տալիս իրեն. «Իրական երջանկությունը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Ես երջանիկ եմ, քանի որ համոզված եմ, որ ճիշտն եմ անում, համոզված եմ նաև, որ Աստված հավանություն է տալիս իմ գործերին և ուրախանում է՝ տեսնելով իր չափանիշներին հավատարիմ մնալու իմ ջանքերը։ Գիտե՞ք՝ ինչու եմ վստահ, որ ունեմ Աստծու հավանությունը։ Հռոմեացիներ 15։13-ում ասվում է. «Քանի որ ապավինում եք Աստծուն՝ հույսի աղբյուրին, թող նա ձեր սրտերը մեծ ուրախությամբ ու խաղաղությամբ լցնի։ Եվ թող սուրբ ոգու տված զորության շնորհիվ ձեր հույսը ամուր լինի»։ Թեև անարդարությունների եմ բախվում, բայց սիրտս լի է ուրախությամբ ու խաղաղությամբ։ Սա միմիայն Աստծու ոգու և օրհնության շնորհիվ է»։

Ուրախ ենք, որ Ռոմանը կրկին իր ընտանիքի հետ է։ Անչափ մխիթարական է իմանալ, որ Եհովան միշտ վարձատրում է իր հավատարիմ ծառաներին (2 Տարեգրություն 15։7