Անցնել բովանդակությանը

Ռուսաստանում 78-ամյա քույր Կալերիա Մամիկինան բախվում է քրեական հետապնդման իր հավատի համար

ՀՈՒՆԻՍԻ 26, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանը իր թիրախն է դարձրել տարեց Եհովայի վկաներին, այդ թվում՝ 70-ն անց մի քանի անձանց

Ռուսաստանը իր թիրախն է դարձրել տարեց Եհովայի վկաներին, այդ թվում՝ 70-ն անց մի քանի անձանց

Պերմ քաղաքում 78-ամյա եղբայր Բորիս Բուրիլովը մեղադրվում է «ծայրահեղականության» մեջ

2019 թ. մայիսին Ռուսաստանի Արխանգելսկի և Վոլգոգրադի մարզերի իշխանությունները քրեական գործեր հարուցեցին մեր երկու տարեց քույրերի նկատմամբ։ 78-ամյա քույր Կալերիա Մամիկինան (պատկերված վերևի նկարում) և 71-ամյա քույր Վալենտինա Մախմադգաևան մեղադրվում են «ծայրահեղական» գործունեության մեջ պարզապես Եհովայի վկա լինելու համար։

2018 թ. ապրիլին Վլադիվոստոկ քաղաքի իշխանությունները քրեական գործեր հարուցեցին 84-ամյա քույր Ելենա Զայշուկի և ևս չորս Վկաների նկատմամբ։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ տասը 70-ն անց եղբայրներ և քույրեր գտնվում են հետապնդման մեջ իրենց հավատը դավանելու համար։

Թեև այս տարեց անձանցից ոչ ոք կալանքի տակ չէ, սակայն այս իրավիճակը, անկասկած, չափազանց սթրեսային է նրանց համար։ Գործերի քննությունը շարունակվելու և դատարանների կողմից մեղադրական դատավճիռ կայացվելու դեպքում նրանց սպառնում է խոշոր չափի տուգանքներ կամ ազատազրկում։

2019 թ. հունիսի 17-ի դրությամբ անհիմն քրեորեն հետապնդվողների թիվը հասնում է 215-ի։ Այս թիվը գնալով աճում է։ Թող որ մեր աղոթքներում հիշենք Ռուսաստանի մեր եղբայրներին ու քույրերին՝ երբեմն անուն առ անուն հիշատակելով նրանց։ Մենք վստահ ենք, որ Եհովայի «փառավոր հզորությունը» կշարունակի նրանց «անհրաժեշտ զորությունը տալ, որպեսզի կարողանան ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կողոսացիներ 1:11