Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաների՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող երկու գույքերը, որոնք առգրավվել են՝ Ռուսաստանի նախկին մասնաճյուղի համալիրը Սոլնեչնոյե ավանում (ձախ կողմում) և նախկին համաժողովների սրահը Կոլոմյաժսկիում (աջ կողմում)

ՀՈՒԼԻՍԻ 4, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանը շարունակում է առգրավել Եհովայի վկաների՝ ավելի քան 57 միլիոն դոլար արժողության գույքերը

Ռուսաստանը շարունակում է առգրավել Եհովայի վկաների՝ ավելի քան 57 միլիոն դոլար արժողության գույքերը

Սկսած 2017 թ. ապրիլի 20-ից, երբ Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ երկրում արգելքի տակ դրվեց Եհովայի վկաների գործունեությունը՝ մեր եղբայրներն ու քույրերը բախվել են մշտական հալածանքի և ազատազրկվել են։ Իշխանությունները նաև աստիճանաբար առգրավել են Եհովայի վկաներին պատկանող 131 գույքեր, և ևս 60-ը ենթակա է առգրավման։ Գույքերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 57 միլիոն դոլար։

Առգրավված գույքերից մեկը Ռուսաստանի նախկին մասնաճյուղի համալիրն է, որը գտնվում է Սոլնեչնոյե ավանում։ Գույքը պատկանում էր Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերությանը (Փենսիլվանիա) (տես վերևի ձախ նկարում)։ Միայն այդ գույքի արժեքը կազմում է մոտ 30 միլիոն դոլար։ Բացի այդ, 43 բռնագրավված գույքեր պատկանում են օտարերկրյա իրավաբանական անձանց, որոնք գտնվում են Ավստրիայում, Դանիայում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում և Ֆինլանդիայում։ Այս գույքերի բռնագրավումը անօրինական է, քանի որ Գերագույն դատարանի որոշումը, որով արգելվում է Եհովայի վկաների գործունեությունը, կառավարությանը իրավական հիմք չէր տալիս առգրավելու օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող գույքերը։

Եհովայի վկաները Ռուսաստանի նախկին մասնաճյուղի գույքի առգրավման վերաբերյալ գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ ՄԻԵԴ)։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը, մենք Եհովային ենք ապավինում։ Աղոթում ենք, որ Ռուսաստանում մեր եղբայրներն ու քույրերը շարունակեն համարձակություն դրսևորել՝ թույլ չտալով, որ խուզարկությունները, ձերբակալությունները կամ հանդիպման վայրերի բռնագրավումը հետ պահի իրենց Եհովային «ոգով և ճշմարտությամբ» երկրպագելուց (Հովհաննես 4։23