Անցնել բովանդակությանը

Դմիտրի Տերեբիլովը ազատազրկումից առաջ։ Ձախ կողմում՝ Դմիտրին դատական նիստի ժամանակ՝ ճաղերի հետևում

ՀՈՒԼԻՍԻ 12, 2023
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Դմիտրի Տերեբիլովի դեմ՝ մեղադրելով բանտակցի հետ Աստվածաշնչի մասին խոսելու մեջ

Ռուսաստանը քրեական գործ է հարուցել Դմիտրի Տերեբիլովի դեմ՝ մեղադրելով բանտակցի հետ Աստվածաշնչի մասին խոսելու մեջ

2023 թ. ապրիլի 20-ին Ռուսաստանի իշխանությունները նոր քրեական գործ սկսեցին եղբայր Դմիտրի Տերեբիլովի դեմ, ով 2021 թ. սեպտեմբերից հավատի համար գտնվում է բանտում։ 2017 թ.-ին Գերագույն դատարանի արգելքից ի վեր՝ սա առաջին դեպքն է, երբ Եհովայի վկայի դեմ քրեական գործ է հարուցվում բանտակցի հետ աստվածաշնչյան թեմաներով խոսելու համար։ Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա նրա ներկայիս երեք տարվա ազատազրկմանը կարող է ավելանալ ևս ութ տարի։

Ռուսաստանում հալածանքի սաստկանալուն զուգընթաց մենք ավելի մեծ վստահությամբ ենք լցվում, որ Եհովան կշարունակի մեր եղբայրներին և քույրերին տալ «սովորականին գերազանցող ուժը» (2 Կորնթացիներ 4։7