ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 2021
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի պլենումի բանաձևը ի՞նչ ազդեցություն է ունենալու Եհովայի վկաների վրա
2021 թ. հոկտեմբերի 28-ին Ռուսաստանի Գերագույն դատարանի պլենումը ծայրահեղական գործունեության վերաբերյալ որոշ փոփոխություններ է կատարել։ Ըստ նոր պարզաբանման՝ երբ որևէ անհատ կամ մարդկանց խումբ պաշտամունք է իրականացնում, դա չի կարող համարվել արգելված կազմակերպության գործունեության ծավալում։ Սակայն պլենումի որոշումը դեռևս վերջ չի դրել Եհովայի վկաների դեմ ուղղված սիստեմատիկ հալածանքին, քանի որ ռուս պաշտոնյաները տարբեր կերպերով են մեկնաբանում այս փոփոխությունը։
Օրինակ՝ հոկտեմբերի 28-ի որոշումից հետո առնվազն 13 Վկաների տուն է խուզարկվել, քույր Իրինա Լոխվիցկայայի բողոքը մերժվել է, իսկ 80-ամյա Ելենա Սավելևան մեղավոր է ճանաչվել։ Ի հակադրություն այս ամենի՝ 2021 թ. նոյեմբերի 22-ին Վլադիվոստոկի դատարաններից մեկը արդարացրել է եղբայր Դմիտրի Բարմակինին և հանել նրա վրայից բոլոր մեղադրանքները։
Մենք չգիտենք՝ արդյոք այս փոփոխությունը կթեթևացնի մեր հավատակիցների հալածանքը, թե կհանգեցնի ավելի խիստ հակառակության, սակայն շարունակում ենք ամբողջությամբ վստահել Եհովային։ Համոզված ենք, որ նա կօգնի մեր քույրերին և եղբայրներին ուրախությամբ հաղթահարելու դժվարությունները մինչ իրական ազատագրումը (Սաղմոս 146։3–5)։