Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 20, 2019
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում դատարանը ազատ է արձակում նախնական կալանքի վերցված երեք Եհովայի վկաներից մեկին

Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում դատարանը ազատ է արձակում նախնական կալանքի վերցված երեք Եհովայի վկաներից մեկին

2019 թ. մարտի 7-ին Խանտի-Մանսիյսկի (Ռուսաստան) վերաքննիչ դատարանը բեկանեց եղբայր Արթուր Սևերինչիկին կալանավորելու մասին Սուրգուտ քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Մարտի 15-ին նրան ազատ արձակեցին նախնական կալանքից։

Եղբայր Սևերինչիկը այն երեք եղբայրներից մեկն է, որոնց փետրվարի 17-ին Սուրգուտ և Լյանտոր քաղաքներում անցկացված խուզարկումներից հետո վերցրել էին նախնական կալանքի։ Դատարանը մերժել է եղբայրներ Եվգենի Ֆեդինին և Սերգեյ Լոգինովին ազատ արձակելու մասին միջնորդությունները։

Այս իրավիճակը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է կառավարությանը անկախ բժշկական քննություն նշանակել եղբայր Լոգինովի համար, որը ֆիզիկական բռնության է ենթարկվել կալանքի ժամանակ։

Մենք ուրախ ենք, որ եղբայր Սևերինչիկը ազատ է արձակվել, և շարունակում ենք աղոթել, որ Ռուսաստանում կալանավորված մեր եղբայրները ապավինեն Եհովային՝ հիշելով, որ նրա օգնությամբ իրենք «երբեք չեն սասանվի» (Սաղմոս 16։8